Երևանում 21-ամյա երիտասարդը սիրուհուց շորթել է 1 մլն դրամ՝ իրենց ինտիմ լուսանկարները վերջինիս ամուսնուն ցույց տալու սպառնալիքով

21-ամյա Ֆրունզեին մեղադրանք էր առաջադրվել շորթում կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով:

Քրեական գործը հարուցվել է 2018 թվականի սեպտեմբերի 4-ին: Ֆրունզե Ն.-ն որպես մեղադրյալ ներգրավվել է սեպտեմբերի 20-ին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ մեղադրանքի՝ Ֆրունզե Ն.-ն տևական ժամանակ Մարինե Օ.-ի հետ (անունը փոխված է) ինտիմ կապի մեջ է եղել, պարբերաբար սեռական հարաբերություններ է ունեցել հետը:

Ըստ մեղադրանքի՝ «հասկանալով, որ իրենց ինտիմ հարաբերությունների մասին տեղեկությունները կարող են արատավորել» Մարինե Օ.-ին, դրանց հրապարակման՝ իրենց միջև տեղի ունեցած սեռական հարաբերությունների մասին Մարինեի ամուսնուն և ընտանիքի անդամներին հայտնելու սպառնալիքներ տալու եղանակով Ֆրունզե Ն.-ն 2018 թվականի փետրվարի 11-ից մինչև օգոստոսի 23-ն ընկած ժամանակահատվածում Մարինե Օ.-ից պահանջել է ընդհանուրը՝ 1 միլիոն 154 հազար 600 դրամ գումար, որից մաս-մաս ստացել է ընդհանուրը՝ 1 միլիոն 140 հազար 933 դրամ գումար:

Ըստ դատական ակտի՝ 2018 թվականի փետրվարի 11-ին Ֆրունզե Ն.-ն Մարինեի մասին արատավորող տեղեկություն հանդիսացող՝ իրենց միջև տեղի ունեցած սեռական հարաբերությունների մասին նրա ամուսնուն և ընտանիքին հայտնելու սպառնալիքով հեռախոսազանգի միջոցով Մարինեից պահանջել է 250 հազար դրամ, որը ստացել է հաջորդ օրը Երևանի Կոմիտասի պողոտայում՝ «Ինեկոբանկի» գրասենյակի մոտ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2018 թվականի մայիսի 2-ին նույն սպառնալիքով հեռախոսային խոսակցության ժամանակ Ֆրունզե Ն.-ն Մարինեից պահանջել է 150 հազար դրամ, որը ստացել է նույն օրը Երևանի Ազատության պողոտայում:

Հուլիսի 3-ին նույն սպառնալիքով հեռախոսազրույցի ժամանակ Ֆրունզե Ն.-ն Մարինեից պահանջել է 250 հազար դրամ: Նույն օրը Ազատության պողոտայում նա Մարինեից ստացել է 230 հազար դրամ:

Հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 23-ն ընկած ժամանակահատվածում Ֆրունզե Ն.-ն նույն սպառնալիքով կարճ հաղորդագրությունների միջոցով Մարինե Օ.-ից պարբերաբար պահանջել է ընդհանուրը՝ 504 հազար 600 դրամ և իր կողմից օգտագործվող հեռախոսահամարով «Իդրամ»-ում գրանցված հաշվին «Իզի փեյ» համակարգով փոխանցումների միջոցով ստացել է ընդհանուրը՝ 499 հազար 583 դրամ: Այսպես՝ հուլիսի 31-ին Ֆրունզեն Մարինեից պահանջել է 40 հազար դրամ, հաջորդ օրը՝ 31 հազար դրամ, նույն օրը երկրորդ անգամ պահանջել ու ստացել է 2900 դրամ, օգոստոսի 2-ին պահանջել է 31 հազար դրամ, օգոստոսի 3-ին՝ 16 հազար դրամ, օգոստոսի 6-ին՝ 15 հազար դրամ, օգոստոսի 7-ին՝ 25 հազար դրամ, օգոստոսի 8-ին՝ 17 հազար դրամ, օգոստոսի 10-ին՝ 22 հազար դրամ, օգոստոսի 12-ին պահանջել է 105 հազար դրամ, որը ստացել է երկու փոխանցումով, օգոստոսի 13-ին՝ 31 հազար դրամ, նույն օրը՝ մի քանի ժամ անց՝ ևս 5 հազար դրամ, օգոստոսի 14-ին՝ 7 հազար դրամ, օգոստոսի 15-ին՝ 20 հազար 200 դրամ, նույն օրը՝ մի քանի ժամ անց՝ ևս 8 հազար դրամ, օգոստոսի 16-ին՝ 9 հազար դրամ, օգոստոսի 17-ին՝ 46 հազար 500 դրամ, օգոստոսի 20-ին՝ 21 հազար դրամ, օգոստոսի 22-ին՝ 16 հազար դրամ, օգոստոսի 23-ին՝ 36 հազար դրամ…

Ամենօրյա շորթումն ավարտվել է Ֆրունզե Ն.-ի հանցավոր արարքի բացահայտմամբ:

Դատարանում Ֆրունզեն իրեն լիովին մեղավոր է ճանաչել:

Տուժողը գույքային պահանջ առաջ չի քաշել, նշել է, թե բողոք կամ վնասի հատուցման պահանջ չունի:

Դատարանն արձանագրել է, որ Ֆրունզե Ն.-ին մեղսագրված արարքի համար օրենքով նախատեսված առավելագույն պատիժը 7 տարի ազատազրկումն է, արագացված ընթացակարգով գործի քննության արդյունքում Ֆրունզեի նկատմամբ կարող է նշանակվել դրա 2/3-ը՝ 4 տարի 4 ամիս ազատազրկում:

Դատարանը հաշվի է առել, որ Ֆրունզե Ն.-ի խնամքին են մինչև երեք տարեկան երկու երեխա՝ ծնված՝ 2016 և 2018 թվականներին:

Դատարանը, հաշվի առնելով ամբաստանյալի ու նրա շահերի պաշտպանի միջնորդությունը, Համաներման ակտի համապատասխան դրույթի կիրառմամբ քրեական գործի վարույթը կարճել ու դադարեցրել է Ֆրունզե Ն.-ի քրեական հետապնդումը:

1in.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով