Երևանում վերելակները փոխելու համար պետք է վճարեն բնակիչները. Հայկ Մարության

«Մենք առաջին օրվանից սկսած ծրագիրը գրում ենք, որ վերելակները մեծ ծրագրով ամբողջությամբ փոխարինվեն»,-այսօր Երևանի 2800 ամյակի այգու բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ խոսելով Երևանում երեկ ընկած վերելակի մասին:

«Ծրագիրը երբ պատրաստ կլինի, մենք այն կներկայացնենք կառավարությանը, որովհետև քաղաքային իշխանությունները միայնակ ի զորու չեն այս հարցը լուծել, սա տասնյակ միլիոնավոր դոլարներին համարժեք ներդրում է պահանջում: Քանի որ վերելակները պատկանում են բնակիչներին՝ մեր հարցն է, մենք փոխարինենք վերելակը և բնակիչները տարիների ընթացքում այդ տարիների գումարը վճարեն, քանի որ այդ վերելակն իրենց է լինելու»,- հայտնեց քաղաքապետը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրա տեղեկացմամբ՝ այս պահին գույքագրում է իրականացվում և միաժամանակ բանակցություններ են տարվում վերելակ արտադրողների հետ:

Ըստ Մարությանի՝ նախ պետք է գույքագրել վերելակները, հասկանալ, թե ինչ պետք է արվի.«Քաղաքապետարանն ամեն ինչ անելու է, որպեսզի ծրագիրը գրելը տևի ամիսներ»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով