«Եվրատեսիլ-2019»-ի ժամանակ Ադրբեջանի քարտեզը ներկայացվել է առանց Ղարաբաղի և Նախիջևանի. Բաքվում զայրացած են

Մայիսի 16-ին Թել Ավիվում կայացել  է «Եվրատեսիլ-2019» երգի մրցույթը:

Ադրբեջանական Oxu.Az-ը հայտնում է, որ գնահատականները ներկայացնելու ժամանակ, երբ էկրանին հայտնվել է Ադրբեջանի քարտեզը, այնտեղ բացակայել են Լեռնային Ղարաբաղը և Նախիջևանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշվում է, որ Ադրբեջանի Հանրային հեռուստաընկերությունը միջադեպից անմիջապես հետո  դիմել է  մրցույթի կազմակերպիչներին և Եվրոպական հեռարձակող միության ղեկավարությանը: Ներկայումս սպասում են պատասխանի:

Աղբյուրը`yerkir.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով