Եվ՛ դուք, և՛ ձեր քաղաքական մայրիկներն ու հայրիկները, ինչպես նաև ձեզ ֆինանսավորողները, կրակի հետ են խաղում.Տիգրան Վարդանյան

Հայաստանում զավեշտալի իրադարձություններ են տեղի ունենում: Մարդիկ կան, շատ հստակ պատվեր են կատարում և Ռ. Քոչարյանից սահուն կերպով ցանկանում են անցում կատարել դեպի Սերժ Սարգսյանը: Մասնավորապես.

Նոր տեղեկացա, որ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը պաշտոնապես դիմել է Գլխավոր դատախազություն և Հատուկ քննչական ծառայություն՝ Սերժ Սարգսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով՝ կաշառակերության հիմքով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կոչ եմ անում, տվյալ կուսակցության յուրաքանչյուր անդամին շատ զգույշ լինել, որովհետև գտնելու են իրենց քաղաքական վախճանը, այս շինծու գործի շրջանակներում: Եվ շատ հստակ հաշվի կառնեք մեկ բան՝ հանգած հրաբուխները չեն արթնանա, եթե բզբզացող չլինի:

Ես հավաստիացնում եմ Ձեզ, որ Նախագահ Սարգսյանի կողքին կանգնած է առնվազն, կրկնում եմ՝ առնվազն, 60. 000 ՀՀ քաղաքացի:

Հաշվի առեք, որ և՛ դուք, և՛ ձեր քաղաքական մայրիկներն ու հայրիկները, ինչպես նաև ձեզ ֆինանսավորողները, կրակի հետ են խաղում, հետևաբար լրջացեք և մի շարունակեք, այլապես ձեր քաղաքական թիմի սև էջերը, հերթով կմաքրագրենք ձեր ղեկավար կազմի երեսին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով