Ես չեմ հասկանում ի՞նչ նպատակ ուներ ըմբոստանալ «Սուրբ» բառի վրա.Արմեն Աբովյան

Загрузка...

Ես իհարկե գիտեի, որ այսօրվա քաղաքականության մեջ կան մարդիկ, ովքեր աթեիստ են և վերաբերվում էի այդ երևույթին հանգիստ, քանզի ես ինքս լինելով Աստծուն հավատացող մարդ, գիտեմ մի պարզ բան, որ ամեն մարդ իր յուրովի ճանապարհով է գալիս դեպի՝ Հավատք, սակայն երբ Հայկական Հոգևոր Աշխարհը դառնում է անընդունելի, ոմանց՝ չափից ավելի “պռադվինուտիների” համար, ապա այդ դեպքում ես լռել պարզապես չեմ կարող։

Օրինակ, ես չեմ հասկանում ի՞նչ նպատակ ուներ ըմբոստանալ «Սուրբ» բառի վրա։
Խոսքը մի գաղափարի մասին է, ըստ որի կար առաջարկ՝ ավելացնել Երևանյան պողոտաների և փողոցների անվանումների առջև «Սուրբ» բառը։
Խոսքը բնականաբար այն անվանումների մասին է, որոնք կրում են Հայոց Սրբերի աննուները, օրինակ՝

Մեսրոպ Մաշտոց կամ Գրիգոր Լուսավորիչ։
Բայց ցավոք պետք է նշեմ, որ ոմանց նուրբ հոգեկան աշխարհը խիստ խառնվում է իրար, երբ լսում են Եկեղեցի, Սրբություն, Հայություն բառերը։

Իրականում սա լուրջ խնդիր է և հուսամ, որ ավագանու ներկայացուցիչները կունենան այդքան ողջամտություն, որպեսզի չընդդիմանան տրամաբանական եզրույթներին։

Հ.Գ. Եվ վերջում մի խորհուրդ բոլոր նրանց, ովքեր ծաղրում են Եկեղեցին և հայկական ավանդույթները։
Մի արեք նման բան, քանզի մտահոգված եմ, որ ճակատագիրը վաղ թե ուշ, որպես պատասխան՝ ծաղրելով ձեզ շատ խիստ կպատժի։

Արմեն Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...