«Եթե տարօրինակ է 5 տարի չաշխատած մարդուն 5-ամյակի մեդալ շնորհել, ինչպե՞ս եղավ՝ Ղրղզստանի նախագահը ստացավ մեդալը». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ, ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր  էջում գրել է.

«Նախօրեին Հայաստանի վարչապետը մեկնաբանել է, թե ինչու չի արժանացել ԵԱՏՄ 5-ամյակի մեդալին՝ նշելով, թե տարօրինակ կլիներ, եթե ինքը ԵԱՏՄ 5-ամյակի մեդալ ստանար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Երևի նկատի ունի իր՝ ընդամենը մեկ տարի վարչապետի պաշտոնում աշխատելը:
Նախ, կարծում եմ՝ սա այն հարցը չէ, որի վերաբերյալ ՀՀ վարչապետը պետք է մեկնաբանություն հնչեցնի: Կան շատ ավելի լուրջ ու կարևոր հարցեր հենց ԵԱՏՄ-ում:
Երկրորդ, եթե մեկնաբանում է, նշանակում է՝ որոշակի անհարմարություն է զգացել և դա հեչ լավ չէ:
Եվ վերջապես, եթե տարօրինակ է 5 տարի չաշխատած մարդուն 5-ամյակի մեդալ շնորհել, էդ ինչպե՞ս եղավ՝Ղրղզստանի նախագահը ստացավ այդ մեդալը, չնայած նրան, որ ընդամենը 2017թ. նոյեմբերին է դարձել երկրի նախագահ:
Հ.Գ.
Կարիք չկա՝ ամեն աննշան հարցի վերաբերյ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով