Դեմ եմ և՛ բռնությանը, և՛ պրովակացիային. Լևոն Քոչարյան.yerevan.today

Загрузка...

«Իրավական հարցեր են, ժամանակն ամեն ինչ ցույց կտա», — Ազատություն TV-ին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով երեկ դատարանի դիմաց տեղի ունեցած միջադեպին, որի հտեևանքով ոստիկանության բաժին բերման ենթարկվածներ են եղել:

ՀՀ երկրորդ նախագահի որդին նշեց, որ չի տեսել, թե ինչ միջադեպ է եղել, սակայն հետո կարդացել է և ցավում է տեղի ունեցածի համար. «Միանշանակ դեմ եմ բռնությանը, դեմ եմ ցանկացած բռնությանը։ Իհարկե, այդ ամենն իմ սրտով չէ, բայց ես նաև դեմ եմ պրովակացիային: Եթե մարդ գալիս է մի տեղ, որտեղ մի մարդու հարգում, սիրում են, և նա պաստառներ է բարձրացնում վիրավորող, դրա համար ինչի չեք հարցնում: Եթե իր կարծիքն է հայտնում,ես էլ կարող եմ իր առջև կանգնել իմ կարծիքը հայտնել: Իրենց իրավունքն է թող հավաքվեն ինչ ուզում են անեն», — ասաց Լևոն Քոչարյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...