Դատարանը պարտավորեցրել է Աշոտ Գրիգորյանին հերքել Տիգրան Սարգսյանի մասին զրպարտությունները.24news.am

Առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Հ. Զարգարյանի գլխավորությամբ, շուրջ երկու տարի լսումներ իրականացնելուց հետո վճռել է բավարարել Հայաստանի նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի հայցն ընդդեմ Աշոտ Գրիգորյանի, պարտավորեցնել նրան հերքել վերջինիս հասցեին արված հրապարակային զրպարտությունները, ինչպես նաև հօգուտ Սարգսյանի բռնագանձել է 1 մլն դրամ:

Հիշեցնենք, որ խոսքն այն Գրիգորյանի մասին է, ով նաև դատի է տվել 24News լրատվականին, ԱԳ նախարարությանն ու Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Սեյրանյանին: Դատական նյութի պատճառ է դարձել մեր լրատվականի հետաքննական նյութը, որտեղ բացահայտվում է «Նաիրիտ» քիմիական երբեմնի հսկա գործարանում միլիարդների ներդրումներ անելու խոստումներ տվող Գրիգորյանի ֆինանսական իրական վիճակը, վերջինիս իրականացրած մեքենայություններն ու Սլովակիայում վերջինիս նկատմամբ հարուցված գործերի մասին պատմությունները:

Դատարանը նաև պարտավորեցրել է մի քանի լրատվական կայքերին հերքել իրենց մոտ տեղակայված Գրիգորյանի հայտարարությունները, որոնցում Հայաստանի նախկին վարչապետի հասցեին բազմաթիվ զրպարտություններ են հնչում:

Ստացվում է, որ Գրիգորյանը, ով Հայաստանում իր քաղաքական կապիտալը փորձում էր ստանալ նաև Տիգրան Սարգսյանի հասցեին հարձակումներ գործելով՝ հերթական անգամ վատ վիճակում է հայտնվել՝ բացահայտվել է վերջինիս արդեն սովորական դարձած ստախոսությունը:  Ի դեպ, Աշոտ Գրիգորյանի գործունեության վերջին կարևոր գնահատականը տվել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը, որը 24 TV-ի տաղավարում Գրիգորյանին անվանեց չստացված ավանտյուրիստ՝ ցույց տալով վերջինիս ներդրումների մասին խոսակցությունների փուչիկ լինելը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ըստ դատարանի որոշման՝ Աշոտ Գրիգորյանից 1 մլն դրամը կբռնագանձվի ԴԱՀԿ-ի կողմից, եթե վերջինս կամովին չկատարի օրինական որոշումը:

Շատ նուրբ տեքստով ԱՀԿ-ն ասում է , որ այն երկրները , որոնք ընդունել են Լանզարոտի կոնվենցիան , առանց ծնողի համաձայնության կարող են երեխային պատվաստել

18.09.2020

«Ողջ աշխարհը ցնցված է։ Լուկաշենկոն ծնկաչոք շնորհակալ է։ Նիկոլը նրան մտցրեց Եվրոպա». Արփինե Հովհաննիսյան

16.09.2020

Վայ, Նիկոլ, Նիկոլ, էս ինչով ես զբաղված, էս ուր հասար, մինչ դու հավի խորովածով ու «Յաշիկի» մանկական հիվանդությամբդ ես տառապում.Մարգարիտ Եսայան

16.09.2020

Ոստիկանները թույլ չտվեցին հանրահավաքի մասնակիցներին այրել ԼԳԲՏ-ի դրոշը, նրանք պատռեցին այն.Tert.am

19.09.2020

Մարդ երկու տարի է վարչապետ է աշխատում ու նոր է պարզում, որ Ադրբեջանը սխալ էր,իսկ մենք` ճիշտ.Էդուարդ Շարմազանով

16.09.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով