Դավադիր պատերազմի խոսակցության ֆոնին Աշոտ Փաշինյանը տեղափոխվում է Երևան․ ինչու՞.politik.am

 

politik.am-գրել է

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մայիսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի մասով շոկային հայտարարություն արեց․«Չնայած բոլորիս ակնհայտ է, որ մեր երկրում գործած համակարգային կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցները հաճախ ավելի շատ են տուժել, բայց այդ համակարգերի որոշ պաշտոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապերը՝ Արցախում Հայաստանի կառավարության և անձամբ վարչապետի դեմ ստահոդ քարոզչություն իրականացնելու համար: Դեռևս նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ»,-հայտարարել էր Փաշինյանը։

Հետաքրքիր է, որ դավադիր պատերազմի մասին խոսելուց հետո վարչապետ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը տեղափոխվում է Երևան։ Այս մասով, իհարկե, ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ ոչ մի տարօրինակ բան չկա, բայց հանրության համար, առնվազն, հարցեր են առաջանում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով