Գոռգոռոցներ ու վիճաբանության ձայներ․ «Իմ քայլում» դեմ են Մարությանի՝ աշխատավարձերի կրկնակի ավելացման նախագծին․«Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․

Այսօր Երևանի քաղաքապետարանում պետք է տեղի ունենար ֆինանսավարկային հանձնաժողովի նիստ, որտեղ պիտի քննարկվեր քաղաքապետ Հայկ Մարությանի բերած բյուջեի նախագծի փոփոխության ու հաստիքացուցակի հարցը: Սակայն նիստը չի կայացել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քմահաճույքի պատճառով:

Պարզվել է՝ նրանք որոշել են հենց այդ պահին խմբակցության նիստ անցկացնել՝ չհարգելով ընդդիմադիր խմբակցությունների իրենց գործընկերներին: Իսկ պատճառը եղել է այն, որ «Իմ քայլի» անդամների մեջ տարաձայնություն է եղել Մարությանի բերած նախագծի հարցում, չեն կարողացել ըդնհանուր հայտարարի գալ, արդյունքում բոյկոտել են հանձնաժողովի նիստը: Մենք տեղեկացանք, որ «Իմ քայլի» նիստն անցել է լարված մթնոլորտում, ներսից լսվել են գոռգոռոցներ, վիճաբանության ձայներ: Մինչև ուշ գիշեր տևած նիստն այնքան թեժ է անցել, որ քաղաքապետի ու «Իմ քայլի» անդամների գոռգոռոցները չորրորդ հարկից մինչև առաջին հարկ լսվել են:

Բանն այն է, որ իշխանական խմբակցության անդամների մի մասը դեմ է արտահայտվել Մարությանի բերած նախագծին՝ կրկնակի ավելացնել քաղաքապետի ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը: Առհասարակ, մեզ ասացին, որ «Իմ քայլի» ներսում դժգոհություն կա Հայկ Մարությանից, որ նա հաշվի չի նստում իրենց հետ, թքած ունի ամենքի ու ամեն ինչի վրա, և բոլոր դավադիր գործարքներն ու որոշումները կայացնում է վարչապետի օգնական Արտակ Գասպարյանի ու քաղաքապետի առաջին տեղակալ, սկանդալային համբավով հայտնի Հայկ Սարգսյանի հետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով