«Բա ո՞ւր էիք այս մի տարին, տղերք». Արմեն Աշոտյան

ԲԱ ՈՒ՞Ր ԷԻՔ ԱՅՍ ՄԻ ՏԱՐԻՆ, ՏՂԵՐՔ

Հետևելով խորհրդարանական քաղաքական ուժերի կրքերին, նորից ու նորից հիշում եմ նացիստական ռեժիմի մասին այս թևավոր դարձած խոսքերը.

“Երբ նրանք եկան կոմունիստների ետևից, ես լռեցի, քանի որ կոմունիստ չէի, երբ եկան սոցիալ-դեմոկրատների ետևից, ես լռեցի, քանի որ սոցիալ-դեմոկրատ չէի, երբ նրանք եկան արհմիության ակտիվիստների ետևից, ես լռեցի, քանի որ արհմիության անդամ չէի: Երբ նրանք եկան իմ ետևից, արդեն այլևս մարդ չկար, որ պայքարեր ինձ համար”:

Մեր գործընկերներից ոմանք լուռ, իսկ որոշները նաև անթաքույց հրճվանքով հետևում էին, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանն ու յուր շրջապատը մորեխների նման թափվել Հանրապետականների գլխին:

Կային մարդիկ, որ ամբողջ ընտրարշավի ժամանակ Նիկոլից բեթար փորձում էին թիրախավորել հենց մեզ, ուրանալով երբեմնի եղած ոչ միայն քաղաքական, այլև մարդկային հարաբերությունները: Այդ մարդկանց երևի թվում էր, որ “հեղափոխական” արյունարբու հրեշը կբավարարվի բացառապես մեզանով, և իրենք կարող են տաքուկ վերապրել այս փոթորկալից ժամանակները:

Իսկ հիմա, երբ ամբարտավանության, տգիտության և անհանդուրժողականության հեղափոխական չոռը չոքել է իրենց դուռը այդ գործիչները սկսել են դժգոհել Նիկոլից, Հ1-ից, հեգնանքից և մանիպուլյացիաներից:

Բա ու՞ր էիք այս մի տարին, տղերք:

Արմեն Աշոտյան

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

«Այս անգամ արդեն թիրախում Հայրապետյանի ընտանիքն է …».Ամրամ Մակինյան

28.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով