Բաց նամակ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին

«Հարգելի» տիկին Բաթոյան` ելնելով Ձեր կողմից Հայաստանում այլասերումների քարոզիչներին սատարելու և մեր Ազգային արժեքները պաշտպանող իսկական ՀԱՅ մարդկանց դատապարտելու հայտարարությանից հետո` ամենայն պատասխանատվությամբ ու լրջությամբ հայտնում եմ Ձեզ, որ մեր պետությունը արժանի չէ Ձեր նման պաշտոնյաների։

Դաստիարակե՛ք Ձեր սեփական երեխաներին ոնց կամենում եք, սակայն մեր երեխաներից ձեռքներդ հեռու, մեզ պետք չեն ոչ մի տեսակի սորոսական գումարներն ու անբարոյականությանը նմանվող արժեքները։ Մենք Հայ ենք և ունենք դարերով եկած Կրոն, Ազգային արժեքներ, ավանդական ընտանիք հասկացություն և Հայկական մենտալիտետ, որից դուք և Ձեր նմանները փորձում եք բավականին հեռու շեղվել, բայց դա Ձեր անձնական խնդիրն է և կարող եք անել ինչ ուզում ու կամենում եք, բայց մի փաթաթեք մեր ու մեր երեխաների գլխին մի բան, որի համար կզղճաք, որը ճակատագրական սխալ կլինի Ձեր և Ձեր հովանավորյալների, այլասերվածության քարոզիչների համար։ Եվ վերջում խորհուրդ եմ տալիս Ձեզ` զբաղվել Ձեր բուն մասնագիտական պարտականություններով, լինելով Հայաստանում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` ավելի շատ ուշադրություն դարձրե՛ք սոցիալապես անապահով երեխաների կյանքին, այլ ոչ թե 3-ից 6 տարեկան երեխաների սեռական դաստիարակությամ ու այլասերումների քարոզիչներին պաշտպանելով, Հայաստանում կան բազմաթիվ այլ առաջնահերթ խնդիրներ, որոնք անմիջական կապված են Ձեր կողմից վերահսկվող կառույցի հետ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բարոյականության նորմերից ելնելով ԴԱՏԱՊԱՐՏԵՔ մեր երկրի ներսում աղքատության մակարդակ և նույն այդ տարիքի երեխաների մոտ սովի ու չքավորության աստիճանը, քայլեր ձեռնարկեք աշխատանքային իրավունքները ոտնահարված բազմաթիվ քաղաքացիների իրավունքները վերականգնելու հարցում, 25.000 ՀՀ դրամ թոշակով սոված ծարավ թոշակառուների կյանքը բարելավելու հարցում, սոցիալապես անապահով ընտանիքների անդամներին պետ պատվերի շրջանակներում վիրահատության հարցում, զբաղվե՛ք այն երեխաներով որոնք ունեն առողջական խնդիրներ և չունեն բուժման հնարավորություններ, որոնք իրենց ծանր կացության մեջ հայտնված ծնողների հետ միասին տարիներով սպասում են թե ե՞րբ վերջապես պետությունը հոգ կտանի իրենց մասին, եթե մեր երեխաները Ձեր համար նույնպես մեր վաղվա օրվա ապագան են` ապա զբաղվե՛ք այդ ապագայով և ստեղծեք առողջ ու բարեկեցիկ ապագա, իսկ այսպիսի այլասերումները միևնույն է երբեք ու երբևէ չեն կարող տեղ ունենալ մեր պետության ու ժողովրդի մեջ։

Հույսով եմ խոսքերս ու մատնանշածս երևույթները տեղ կհասնեն Ձեր ենթագիտակցության մեջ և ավելի կարևոր կլինեն «սորոսական» գումարներից ու Հային ոչ հարիր ու պատվաբեր քարոզչությունից։

«Հարգանքով» իրավաբան, իրավապաշտպան և ուղղակի Հայրենասեր ու Ազգային արժեքներ դավանող Քրիստոնյա` Էմիլ Մարկոսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով