Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը այսօր դատարանում կլինեն օրվա երկրորդ կեսին. Ռուբեն Սահակյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը քիչ առաջ՝ պատասխանելով factor.am-ի հարցին՝ արդյոք Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն այսօր գալու են դատարան՝ պնդելու իրենց անձնական երաշխավորությունը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորոդությունը:

Ռ. Սահակյանն ասաց, որ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դատարանում կլինեն օրվա երկրորդ կեսին: «Այո, նրանք հաստատել են, որ գալու են այսօր»,- ասաց Ռուբեն Սահակյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով