«Արցախի հարցով կոշտացրեք ձեր խոսքն ու կեցվածքը երկրից դուրս». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՎ ԿՈՇՏԱՑՐԵՔ ՁԵՐ ԽՈՍՔԸ ԵՐԿՐԻՑ ԴՈՒՐՍ

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հետաքրքրությամբ ընթերցեցի ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Ադրբեջանի ԱԳՆ՝ հրադադարի խախտման մեղադրանքների վերաբերյալ։

Ինչ խոսք, բովանդակությունը խիստ էր և հստակ։ Միաժամանակ չեմ կարող չմատնանշել մի շարք սկզբունքային նկատառումներ։

1. Տեղեկատվական դարաշրջանում արագացել է նաև արտաքին քաղաքական ռիթմը։ Համաձայնեք, որ ադրբեջանական ապատեղեկատվությանը 2 օր անց պատասխանելը ուշացած է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2. Նման ճիշտ և ողջունելի կոշտությամբ հայտարարությունները պետք է հնչեն առնվազն ԱԳ նախարարի, եթե չասեմ՝ վարչապետի մակարդակով (հարգանքով Աննա Նաղդալյանի հանդեպ)։

3. Տեղին կլիներ նման հայտարարություն անել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի ընթացքում, մինչեև խմբի երեկվա հայտարարությունը։

4. Լավ է, որ ԱԳՆ-ն հիշատակել է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին։ Սակայն դրանց մասին պետք էր հիշել միշտ, ողջ բանակցային գործընթացքում։ Ստեղծվում է կայուն տպավորություն, որ գործող իշխանությունները հիշում են այդ պայմանավորվածությունների մասին միայն այն ժամանակ, երբ Դուշանբեի հայտնի «վերելակը խաթարվում» է և Ալիևը հեշտությամբ իր վրայից գցում է ոտքի վրա ձեռքբերված համաձայնությունը։

5. Եվ վերջապես, Արցախի հարցով կոշտացրեք ձեր խոսքն ու կեցվածքը երկրից դուրս, քանզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունները վկայում են հակառակի մասին»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով