«Արցախի հարցը մենք 25 տարի աջաջ լուծել ենք՝ մեր հաղթանակով, մեր արյամբ».Գևորգ Գևորգյան

Արցախի հարցը մենք 25 տարի աջաջ լուծել ենք՝ մեր հաղթանակով, մեր արյամբ: Այդ լուծման արդյունքում մենք ունենք Արցախի Հանրապետություն՝ ինքնորոշված բնակչությամբ: Այսօր մեր միակ խնդիրը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության խաղաղությունը ու անվտանգությունը պահպանելն է: Վարչապետի աթոռին հայտված Փաշինյանն այսօր, ի պաշտոնե, բանակցությունների պետք է գնա ոչ թե Արցախի հարցը լուծելու օրակարգով, կրկնեմ՝ Արցախի հարցը 25 տարի առաջ լուծվել է, այլ պետք է կարողանա այնպես բանակցել, որ ամրագրվի մեր հաղթանակը և պահպանվի Հայաստանի Հանրապետության բնակչության անվտանգությունը, խաղաղությունը և որպես Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավոր՝ Արցախի խաղաղությունը: Այ սա պետք է լինի բանակցությունների գնացող վարչապետի միակ հարցը:

Օրերս կլրանա զինադադարի պայմանագրի 25 տարին, (չնայած ես այն կարծիքին եմ, որ մենք այն ժամանակ ոչ թե զինադաադարի այլ թշնամու կապիտուլիացիայի պայմանագիր պետք է կնքեինք) մենք պարտադրեցինք թշնամուն լռել, մենք տեր կանգնեցինք մեր իրավունքներին, մեր հայրենիքի սահմաններին, մենք փակեցինք Արցախի մեր հայրենակիցների բնաջնջման ճանապարհը, մենք կերտեցինք մեր հաղթանակը ամբողջ հայությամբ` Հայաստան, Արցախ և Սփյուռք, միասնականորեն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս 25 տարիների ընթացքում մեր թշնամի ադրբեջանը նույն է մնացել միայն մեկ բացառությամբ՝ սպառազինությունն է ավելացրել: ԵՎ եթե Ադրբեջանը 25 տարի շարունակ հազարավոր անգամներ խախտելով զինադադարի ռեժիմը, այնուամենայնիվ լայնամասշտաբ , երկարատև գործողությունների չի անցել, պատճառը ոչ թե այն է, որ ադեկվատ է վերաբերվում ԵԱՀԿ մինսկի խմբի առաքելությանը, նպատակին և տրամաբանությանը, կամ տարածաշրջանային կայունությունն է կարևորում, այլ որովհետև մենք ունենք ՀԶՈՐ ԲԱՆԱԿ, մենք այն ազգն ենք, որ պատերազմի վտանգի դեպքում միասնական ենք դառնում, մի կողմ թողելով մեր քաղաքական տարաձայնությունններն ու հակասությունները: Սա շատ լավ գիտակցում է թշնամին:

Առաջիկայում Արցախում կկայանա Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք խորհրդաժողով, որը ըստ իս, հնարավորություն է ցույց տալու մեր միասնականությունը՝ հանուն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի գերակայության, հանուն մեր երկու հանրապետությունների խաղաղության և անվտանգության:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով