Արտակարգ դեպք Երևանում. Սարյան փողոցի բազմաբնակարանային շենքի 9-րդ հարկում հրդեհ է բռնկվել

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտըոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան 27 շենքի 9-դ հարկի բնակարաններից մեկից ծուխ է դուրս գալիս և կան կասկածներ, որ հնարավոր է՝ հրդեհ է բռնկվել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, և թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Այս պահին փրկարարներն ու քաղաքացիները պայքարում են կրակի տարածման դեմ։ Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ոստիկանության կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանության ծառայողները։ Ոստիկանները պարզում են բնակարանատիրոջ ինքնությունն ու արդյոք հրդեհի հետևանքով տուժածներ կան:

shamshyan.com

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով