Արթուր Դանիելյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

Այսօր քաղաքացի Արթուր Դանիելյանը կյանքում առաջին անգամ դատի է տվել: Նա հայց է ներկայացրել քաղաքացի Նիկոլ Փաշինյանի դեմ:

Շատերդ կասեք` իմաստը ո՞րն ա, հաշվի առնելով այն, որ հիմա մարդասպաններին բանտից ազատում են, քայլառաստ լինելը առհասարակ ինդուլգենցիա է դարձել, իսկ ընդդիմադիրները ենթարկվում են սիստեմատիկ հետապնդումների, ինչի հանդեպ իրավապահները անհաղորդ են:

Ասեմ՝ ես պատրանքներ չունեմ: Թեպետ մեր հայցադիմումը լիովին հիմնավորված է, ես խիստ կասկածում եմ, որ այն կընդունվի, էլ չեմ ասում բավարարվի: Չէ, խնդիրը դա չէ: Խնդիրը նրանում է, որ անկախ նրանից, թե որքան անիրատեսական է էս պահին թվում պետություն ունենալը, մենք չենք կարող համակերպվել այն փաստի հետ, որ օտարերկրյա գործակալները հեղաշրջում են իրականացրել:

Ես չգիտեմ կպահպանվեն արդյոք հայկական պետությունները, բայց եթե պահպանվեն, նրանք պետք է հիմնված լինել օրենքի գերակայության ու պատժի անխուսափելիության վրա: Նիկոլ Փաշինյանը և դեբիլիզմի 50 երանգները ներկայացնող իր շրջապատը, միայն էս դրվագով պիտի պատժվեն` ոչ միայն, բազմաթիվ կարգեր խախտելով, օրենք ընդունել տալու համար, այլ ինձ անձամբ վիրավորելու համար: Քաղաքացին ես եմ, ոչ թե իր տհաս, ստրկամիտ, աբիժնիկների կույտը: Քաղաքացիների մի խմբի հաղթանակը մյուս քաղաքացիների հանդեպ սահմանելով տոնական օր` նրանք մեր մեջ մտցրել են բաժանարար գծեր, ես այդ գծերը կընդգծեմ ու տեսնենք ինչ կլինի վերջում…

Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով