Արագ սաստեք պատասխանատու պաշտոն զբաղեցնող ձեր պատգամավորին. Աշոտյանը՝ Իգիթյանի մասին


Այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը հայտարարել է, որ “չեմ բացառում, որ կգա մի պահ, երբ կողմերը, ինչպես 1994 թ. ստորագրել են փաստաթուղթ զինադադարի մասին, այս անգամ՝ այլ ձևաչափով, բայց պարտավորությունների վերաբերյալ ՄԽ համանախագահների շրջանակներում ստորագրեն մի փաստաթուղթ”:

Այս կապակցությամբ դիմում եմ ԱԺ նախագահին և ԱԳ նախարարին:

Եթե այս հայտարարությունը ինքնագործունեություն է և պարզապես անձնական կարծիք, ապա արագ սաստեք պատասխանատու պաշտոն զբաղեցնող ձեր պատգամավորին և սաղմում խեղդեք այս անհեթեթ և լավ չհաշվարկված առաջարկությունը:

Եթե այս հայտարարությունը պետական քաղաքականության մաս է, ապա ակնկալում եմ լրացուցիչ ու հստակ պարզաբանումներ առ այն.

1. Ի՞նչ է նշանակում զինադադարի մասին նոր փաստաթուղթ՝ այլ ձևաչափով: Հիշեցնեմ, որ 1994 թվականի զինադադարը եռակողմ է. Ղարաբաղը, Ադրբեջանն ու Հայաստանը:

2. Զինադադարի ռեժիմի պահպանման և արդյունավետ վերահսկման համար ինչու՞ են պաշտոնական Երևանի զինանոնից անհետացել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների պարտադիր կատարման մասին պահանջները:

3. Ո՞նց կարելի է հրապարակավ հարցականի տակ դնել գործող, միակ ու կարևորագույն այս փաստաթոուղթը, եթե նորի մասին որևէ հստակություն դեռ չկա:

Արմեն Աշոտյան

150.000.000.000 դրամի կորուստ կառավարության անպատասխանատու արարքների պատճառով

24.03.2020

Ի՞նչպես չգնահատես Ռուսաստանի այս մարդասիրական քայլը.Վահան Բաբայան

23.03.2020

«Եվս մեկ հիշեցում Հռոմի Պապից քաջատեղյակ, բայց սեփական երկրի հոգևոր առաջնորդից բացարձակ անտեղյակ պատգամավորին».Անի Մարգարյանը`Սերգեյ Բագրատյանին

25.03.2020

Արարատի մարզում կորոնավիրուսը տարածվել է ծննդատան միջոցով.yerevan.today

26.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով