Ավելի քան 1200 քաղաքացի պահանջում է, որպեսզի Փաշինյանը հոգեկան առողջության թեսթ հանձնի

Politik.am-ը գրում է․ «Օրերս մենք տեղեկացրել էինք, որ change.org կայքում ստորագրահավաք է սկսվել, որի պահանջն է, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային կլինիկաներից մեկում փորձաքննություն  անցնի։

Նախաձեռնության տեքստում, մասնավորապես, ասվում է․«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր մեկ տարվա կառավարման ընթացքում հասցրել է բազմաթիվ ոչ սթափ որոշումներ կայացնել։ Նա, լինելով պետության ղեկավար, իրեն թույլ է տալիս քայլեր, որոնք անթույլատրելի են սթափ մարդու համար։ Փաշինյանը հակասում է իր նախկին հայտարարություններին, հակահեղափոխական անվանում իրեն քննադատողներին, ապատեղեկատվություն է տարածում անգամ ամենապարզ հարցերի վերաբերյալ։ Փաշինյանը վերահսկողությունից դուրս գալու դեպքում իրավապահ մարմիններին ռեպրեսիվ գործողությունների հրահանգ է տալիս։ Այս ընթացքում նրա վարքագիծը շատերին ստիպում է կարծել, որ նա հոգեկան խնդիրներ ունի։ Իհարկե, մենք չեն պնդում, որ նման փաստ առկա է, բայց պահանջում ենք, որպեսզի վարչապետ Փաշինյանը միջազգային կլինիկաններից մեկում համապատասխան փոձաքննություն անցի և հանրայնացնի արդյունքները, որպեսզի քաղաքացիները վստահ լինեն, որ պատերազմող երկրի ղեկավարը սթափ է դատում»։

Այս պահի դրությամբ ստորագրահավաքին միացել է 1227 քաղաքացի։

Ի դեպ ստորագրահավաքին միացել են ավելի շատ քաղաքացիներ, քան Փաշինյանի դատարանների մուտքերը փակելու կոչին։ Եվ եթե դատարանի մուտք փակող 1100 քաղաքացիները համարվում են ժողովուրդ, ապա չի կարելի բացառել, որ վարչապետը 1200-ից ավել քաղաքացիների պահանջը ևս կհամարի ժողովրդի պահանջ և կյանքի կկոչի»։

Ստորագրահավը այստեղ

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով