Ասֆալտապատման մրցույթներում նորից հաղթել են Բեգլարյանի և Նաղդալյանի ընկերությունները. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկայում հերթական անգամ կասֆալտապատվեն Երևանի կենտրոնական չորս-հինգ փողոցներ: Ասֆալտապատման աշխատանքների սկիզբը հետաձգվում է, որովհետև ասֆալտապատումից առաջ պետք է փոխվեն կոյուղատարները, իսկ քաղաքապետարանը հրաժարվում է անհրաժեշտ գումար տրամադրել: Հետաքրքիր է, որ ինչպես նախկինում, ասֆալտապատման աշխատանքների մրցույթներում հաղթել են այն նույն մարդկանց հետ կապված ընկերությունները, որոնք հաղթում էին նախորդ իշխանությունների օրոք: Խոսքը մասնավորապես նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին և ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին պատկանող ընկերությունների մասին է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով