Առողջապահության նախարարությունը կոծկում է կատարվածը և իր հովանու տակ առնում Լֆիկին..«Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրել է.

Մեր հրապարակումը՝ «Արտակարգ իրավիճակ․ հիվանդները կորցրել են տեսողությունը» հոդվածում ներկայացրել էինք «Մալայան» աչքի կլինիկայում կատարվածը՝ երբ վիրուսակիր դեղի սրսկումից հետո հիվանդները, այդ թվում՝ շաքարային դիաբետով տառապող մարդիկ, զրկվել են տեսողությունից՝ միայն լույսն ու ստվերն են տեսնում։ Դեղը սրկսելու հաջորդ օրը նրանք արթնացել են այդ վիճակում, կլինիկայում խուճապ է սկսվել, եւ հիվանդներին արտահերթ վիրահատություններ են արել, ընդ որում՝ անվճար։ Իսկ դեղի փորձաքննությունից հետո հիվանդներին տեղեկացրել են, որ «Ավաստին» դեղամիջոցի մեջ հայտնաբերվել է ագրեսիվ հարուցիչ, որի հետեւանքն է տեսողության կորուստը, եւ հույս են տվել, որ մի քանի ամսում հիվանդների տեսողությունը կվերականգնվի։

Սակայն, պարզվում է, առողջապահության նախարարությունը փոխանակ պարզելու, թե ինչ է տեղի ունեցել, հայտնաբերելու եւ պատժելու մեղավորներին, զբաղված է մի բանով՝ մամուլի հրապարակումները հերքելով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առողջապահության խոսնակը հավանաբար րոպեների ընթացքում «փորձաքննություն» է իրականացրել եւ ինքն էլ պայծառատես է ու կարողանում է կանխատեսել, թե ինչ է կատարվելու առաջիկայում, քանի որ նման հերքման տեքստ միայն պայծառատեսն ու հանցագործությունը պարտակողը կարող էր տարածել։

ԱՆ-ն անմիջապես հաղորդագրություն է տարածել․ «Հերքվել է տեսողությունը կորցնելու փաստը» վերնագրով, որտեղ շարունակության մեջ թեեւ հաստատվում է մեր տեղեկությունը, սակայն կարդացողի մոտ առաջին տպավորությունն այն է, որ մամուլը սխալ բան է գրել։
Հարց է ծագում՝ ո՞ւմ է հովանավորում առողջապահության նախարարը։ Գուցե կեղծ դեղեր վաճառող «Նատալի ֆարմի՞ն», որը պատկանում է իշխանությունների սիրելի գործարար Սամվել Ալեքսանյանին՝ Լֆիկին։ Ինչո՞ւ են փորձում կոծկել կատարվածը, եւ ո՞ւմ շահերից է բխում այս կեղծ հերքումը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով