Ապօրինի գործողություններով արդարադատություն չեն պահանջում, հարգելի դատարկամիտներ.Գարեգին Պետրոսյան

Դատարանի հարակից տարածքում հավաքված հակաքոչարյանական զանգվածն իրենց պաստառներով մեկ անգամ ևս ապացուցում է, որ քաղաքացիական ցածր գիտակցությունը` հատկապես իրավագիտակցությունը իր մեջ դեմոկրատիան օխլոկրատիայի վերածելու սպառնալիք է պարունակում: Ինչպե՞ս կարելի է առանց մեղադրական նյութերին ծանոթ լինելու մարդուն մեղսագրել արարքներ, որոնք ՀՔԾ-ի ներկայացված մեղադրանքների հետ որևէ կապ չունեն: Օրինակ` կար այսպիսի պաստառ` «10 զոհերի մարդասպան»: Այն դեպքում, երբ մեղադրանքից առանձնացված է 10 զոհերի սպանության հանցակազմը, այսինքն` Քոչարյանին նման մեղադրանք հասցեագրված չէ, սակավամտությունն ու ցածր իրավագիտակցությունը միևնույնն է` բացառում է պարզագույն ճշմարտությունն ըմբռնելու հնարավորությունը: Կամ «Պահանջում ենք արդարադատություն Ռ. Քոչարյան մարդասպանի նկատմամբ»: Ո՞վ է որոշում անձի մեղավորությունը, եթե ոչ դատարանը, ինչպե՞ս կարելի է անձին որակել մեղսագործություն, եթե դրա վերաբերյալ դեռևս չկա դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ: Եվ վերջապես, ինքնանպատակ մեղավոր կարգողներն ու արդարադատություն վանկարկողները գոնե գիտե՞ն ինչ բան է արդարադատությունը:

ՀԻՇԵՑՈՒՄ

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արդարադատությունը պետական գործունեության հատուկ տեսակ է, որն իրականացնում է միայն դատարանը (այլ ոչ դատարանի շենքի հարակից տարածքում հավաքվածները)` օրենսդրական պահանջների ու ընթացակարգերի խստագույն պահպանմամբ, և ուղղված է դատական գործեր քննելուն և լուծելուն:
Ոչ ոք չի կարող ենթադրյալ հանցագործության համար մեղավոր ճանաչվել և ենթարկվել պատժի այլ կերպ, քան դատարանի դատավճռով: Ուշադրություն` միայն ու միայն դատարանի դատավճռով: ԴԱՏԱՐԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՅՈՒՐԱՑՈՒՄԸ որևէ մեկի կողմից ՊԱՏԺՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ;

Ապօրինի գործողություններով արդարադատություն չեն պահանջում, հարգելի դատարկամիտներ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով