Աշոտ Փաշինյանին Արցախից տեղափոխել են Սովետաշեն

168.am-ը գրում է, որ ֆեյսբուքում տեղեկություններ էին հայտնվել, որ վարչապետի ծառայող որդուն՝ Աշոտ Փաշինյանին Արցախից տեղափոխել են Սովետաշեն։ Հակահեղափոխական օգտատերերն այս փաստն օգտագործում են Փաշինյանի դեմ՝ նշելով, որ Թուրքիայում շուտով ռազմական գործողություններ են լինելու և վարչապետն իր որդուն բերել է Հայաստան։

Armdaily.am-ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ զինվորները միշտ էլ տեղափոխվում են ծառայության ընթացքում տարբեր շրջաններ.«Մեր զինվորները տարբեր դասընթացների, հավաքների համար կարող են տարբեր տեղեր տեղափոխվել։ Ամեն ինչ չէ, որ պետք է մեկնաբանվի»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հովհաննիսյանը հավելեց, որ Սովետաշենում մշտական ծառայության զորամաս չկա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով