Աննախադեպ եռուզեռ է ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակում․«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Վերջին մի քանի օրերին աննախադեպ եռուզեռ է ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակում․ Սերժ Սարգսյանը մինչև ուշ երեկո գրասենյակում է անցկացնում, նրան են այցելում ՀՀԿ-ականները։ Չնայած ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը մեր զրույցում հերքեց, թե որևէ ՀՀԿ-ական հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին, սակայն տեղեկություններ կան, որ մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանն այցելել է բանտից ազատված ՀՀ երկրորդ նախագահին։

Բաղդասարյանն ասաց միայն, որ Սերժ Սարգսյանը հետևում է քաղաքական գործընթացներին և մասնակցում կուսակցական աշխատանքներին։

  Ի դեպ լուրեր կան, որ առաջին և երրորդ նախագահներն էլ են պարբերական հանդիպումներ ունենում, սակայն դա ճշտել մեզ չհաջողվեց»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով