«Այսօրվա Հայաստանում ամեն ինչ գլխիվայր է շրջվել». Վահան Բաբայան

Հարգելի հայրենակիցներ, մայիսի 1-ը այն բացառիկ օրերից է, երբ մենք և հատկապես մեր ավագ սերունդները ունենք բազմաթիվ հիշողություններ դրական իմաստով և, ինչու չէ, շատերը նաև կարոտում են:

Գրեթե քչերին է հայտնի, որ այս օրը աշխարհում սկսեցին նշել ոչ միայն Չիկագոյում բանվորների ցույցի գնդակոծությունից հետո, այլ նաև մարդկանց 8 ժամյա աշխատանքային օրվա անցնելու կապակցությամբ, որը դարձավ բացառիկ և մեծ ձեռքբերում աշխարհում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօրվա Հայաստանում և մեր իրականության մեջ ամեն ինչ գլխիվայր է շրջվել, երբ հերիք չէ, որ աշխատավոր մարդիկ պայքարում են իրենց օրվա հացի փողը վաստակելու կամ ծնողների և իրենց ընտանիքի անդամների առողջության համար, մնացած մասն էլ այստեղ աշխատանք չի գտնում կամ այնքան ցածր է վարձատրվում, որ աշխատանքի կարոտով մեկնում է Հայաստանից:

Կարծում եմ, որ մեր երիտասարդության մեծ մասը կցանկանար նույնիսկ 10-12 ժամյա աշխատանքային ռեժիմով աշխատել, միայն թե ունենար աշխատանք, միայն թե իր աշխատանքով կարողանար այնքան վաստակել, որ արժանավայել ապրեր իր հայրենիքում, իր ընտանիքի հետ:

Ռֆորմիստների կուսակցության նախագահ`Վահան Բաբայան

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով