ԱԽ քարտուղարը հարկատուներիս հաշվին ԱՄՆ-ում մի լավ «գուլյատ» եղավ, հիմա էլ մեկնելու է Ռուսաստան շրջագայելու. Հայկ Գևորգյանց

Հայկ Գևորգյանցն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Իշխանափոխությունից հետո Հայաստանի ԱԽ քարտուղարի պատասխանատու պաշտոնը վստահվեց սորոսական Արմեն Գրիգորյանին, ով հայտնի էր ՀՀ նախկին իշխանությունների հասցեին իր ճղճղան, ոչինչ չասող և ուղղորդված քննդատություններով։ Գրիգորյանը համտեղության կարգով նաև ակտիվիստ էր աշխատում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվ ահա, բախտի բերմամբ, թե պատահմամբ, սույն Արմեն Գրիգորյանը հայտնվեց պետության համար շատ պատասխանատու մի պաշտոնում, որին հասնելու համար լուրջ գիտելիքներ և փորձ է անհրաժեշտ, սակայն Գրիգորյանը դրանցից ոչ մեկը չունի։

Տևական ժամանակ է, որ Ա․Գրիգորյանը ԱԽ քարտուղարի պաշտոնում է, սակայն վերջինիս աշխատանքը ոչ մի տեղ չի երևում, քանզի նրա պաշտոնական գործունեությունը սկսվում և ավարտվում է ինչ-որ ոչ էական նշանակություն ունեցող հանդիպումներով, տուրիստական այցերով և դեկլարատիվ հայտարարություններով։

ԱԽ քարտուղարը հարկատուներիս հաշվին ԱՄՆ-ում այսպես ասած մի լավ «գուլյատ» եղավ տուրիստի նման, հիմա էլ մեկնելու է Ռուսաստան շրջագայելու։ Եթե վարչապետ Փաշինյանը ցանկանում էր վարձահատույց լինել Ա․ Գրիգորյանին իրեն ցուցաբերած օգնության համար, ապա կարող էր նրա համար նոր պաշտոն բացել՝ անունը դնելով կառավարության հատուկ հանձնարարություններով տուրիստ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տնտեսական հեղափոխությունը պետք է սկսել պետական համակարգի բարեփոխումներից, երբ պետության համար կարևորագույն նշանակություն ունեցող պաշտոններում կնշանակվեն պրոֆեսիոնալ և կառավարության հեղինակությունը բարձրացնող անձինք, սակայն վարչապետը դժվարությամբ է գիտակցում այս խնդիրը։ Իրականում Փաշինյանը պետք է ոչ թե օրը մի երկու փոխմարզպետ կամ փոխնախարար ազատի՝ ցույց տալու համար, թե բարեփոխում է կառավարման օղակները, այլ պետական համակարգն ազատի Արմեն Գրիգորյանի նման «ուտիճներից»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով