Ադրբեջանի ՊՆ-ն սպառնում է առաջնագծում լարվածությամբ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հիմնավորում է այդ քայլը «Հայաստանում ընթացող ներքաղաքական առճակատմամբ»: Նա հանձնարարել է զինված ուժերին «անհապաղ կասեցնել հակառակորդի խոշորամասշտաբ սադրանքները»:

Հասանովը հրահանգը տվել է մայիսի 24-ին՝ նախորդ օրերի մեծ զորավարժությունը ամփոփող նիստում, որին ներկա էր բանակի սպայակազմը: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ կայքը: Հայտարարության տեքստում մասնավորապես նշվում է՝

                                  «Զաքիր Հասանովը անդրադառնալով տարածաշրջանի ներկայիս ռազմաքաղաքական իրավիճակին՝ հատկապես ընդգծել է, որ Հայաստանում ընթացող ներքաղաքական առճակատումը կարող է հանգեցնել շփման գծում իրավիճակի սրման: Նախարարը հրահանգել է, տրամադրության տակ եղած սպառազինության կիրառմամբ, անհապաղ միջոցներ ձեռնարկել հակառակորդի խոշորամասշտաբ սադրանքները կասեցնելու համար»:

Հիշեցնենք, որ մայիսի 20-24-ը Ադրբեջանում անկացվել էր խոշորամասշտաբ զորավարժություն: Առաջիկայում «Ռազմինֆոն» կհրապարակի դրա վերաբերյալ ամփոփիչ նյութ և կներկայացնի իր դիտարկումները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Աղբյուրը`razm.info

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով