Ադրբեջանական հաքերները հրապարակել են 2 հազարից ավելի հայկական ֆեյսբուքյան լոգին և գաղտնաբառ

(տարածելը խրախուսվում է) Հարգելի հայրենակիցներ։ Ադրբեջանական հաքերները այսօրվան նվիրված հարձակում են իրականացրել և հրապարակել են 2 հազարից ավելի հայկական ֆեյսբուքյան լոգին և գաղտնաբառեր։ Դեռ շատերը կոտրած չեն, նենց որ կհասցնեք շուտ փոխել գաղտնաբառը, եթե կաք այս ցուցակում։ Ես գաղտնաբառերը հեռացրել եմ, բնականաբար։ Նաև շատ կրկնվողներ էլ կան։ Զահլես գնաց կեսից մաքրելը, սենց էլ կուտվի։

1․ Գտնելու համար Ctrl F եք անում և որոնում ձեր լոգինը։ Մի մասինը հեռախոսների համարներն են։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2․ Եթե նույն գաղտնաբառը այլ տեղ եք օգտագործել, այնտեղ էլ փոխեք։

3․ Հիմնականում կտեսնեք մեյլ․ռու օգտատերերի։ Ամեն անգամ մի զարմացեք․ պարզապես հիմնականում մեյլ․ռու է տարածված Հայաստանում և այդ մարդկանց են որսում։

http://bit.ly/2QBsaBz

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

4․ Ու հասկանում եք, որ պետք ա շատ արագ գտնել ու փոխել, քանի չեն ներխուժել։

5․ Եթե արդեն կոտրել են — ֆեյսբուքից դուրս եկած վիճակում մտեք https://facebook.com/hacked և փորձեք վերականգնվել։

6․ Նամակներով եկած հղումները մի բացեք, լավ էլի։

Սամվել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով