«ԱԱԾ-ի կողմից ես եւ իմ հարազատները վերցվել ենք տոտալ հսկողության».Ալեքսանդ Ազարյան

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդ Ազարյանը քիչ առաջ գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Երազում տեսել եմ՝ իբր վարչապետի հանձնարարությամբ ԱԱԾ-ի կողմից ես եւ իմ հարազատները վերցվել ենք տոտալ հսկողության: Եթե չհասնեն արդյունքի, դիմելու են սադրանքների, հատկապես որդուս նկատմամբ: Ես երազում զգուշացրեցի նրանց, որ դա հղի է շատ ծանր հետեւանքներով: Մեկ էլ երազում տեսա, որ այսօր որոշ դատավորների բնակարաններում կատարվելու են խուզարկություններ»,- գրել է դատավորը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք,որ Ազարյանն այն դատավորն է, ում որոշմամբ 2018թ. օգոստոսի 13-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով