Shabat.am լրատվականը ապատեղեկատվություն է տարածել AntiFake.am-ի վերաբերյալ

Ապրիլի 21-ին shabat.am լրատվական միջոցը իր յութուբյան էջում տեսանյութ է հրապարակել «Իրական տերերն ու քաղաքական տանիքները. լրատվական դաշտի պատկերը Հայաստանում» վերնագրով։ Տեսանյութը տեղադրվել է նաև լրատվական միջոցի կայքում նույն վերնագրով, ինչպես նաև՝ ֆեյսբուքյան էջում։ Տեսանյութում անդրադարձ է կատարվել AntiFake.am-ին, որի վերաբերյալ shabat.am-ը ապատեղեկատվություն է տարածել։

Ստորև ներկայացնում ենք AntiFake.am-ի հերքումը. «Ի պատասխան shabat.am-ի «Իրական տերերն ու քաղաքական տանիքները. լրատվական դաշտի պատկերը Հայաստանում» տեսանյութի, որում AntiFake.am-ը ներկայացվել է որպես հակաիշխանական կամ հակահեղափոխական, Սերժ Սարգսյանի նվիրյալներին պատկանող լրատվամիջոց, որը կարելի է համարել Սերժ Սարգսյանինը, և որի սեփականատերը Արթուր Դանիելյանն է, հայտնում ենք հետևյալը. AntiFake.am-ը հանրային նշանակության կարևոր հարցերի վերաբերյալ փաստերի ստուգմամբ և տեղեկատվության տրամադրմամբզբաղվող անկախ և անկողմնակալ զանգվածային լրատվության միջոց է։ AntiFake.am-ի հիմնադիրներն են «Քաղաքացիական գիտակցություն» և «Քաղաքացիական համերաշխություն» ազատական հասարակական կազմակերպությունները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ուստի shabat.am-ի տարածած տեղեկությունները որևէ աղերս չունեն իրականության հետ։ Shabat.am-ին կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից և 2019 թվականի ապրիլի 22-ին մինչև 15:00-ն shabat.am կայքում հրապարակել AntiFake.am-ի հերքման վերոգրյալ տեքստը, ինչպես նաև shabat.am կայքում հրապարակված հերքման տեքստի հղումը տեղադրել ֆեյսբուքյան էջում տեղադրված ապատեղեկատվություն պարունակող նյութի տակ, ինչպես նաև որպես առանձին հրապարակում տեղադրել ֆեյսբուքյան էջում։

AntiFake.am-ի խմբագրություն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով