6 ամսական երեխան ոտքերի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց․ նրան փրկել է մայրը

Загрузка...

Ապրիլի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ոտքերի մասում ստացած այրվածքներով «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 6 ամսական երեխա։ Երեխային հիվանդանոց է տեղափոխել մայրը Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղից։

Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկության՝ երեխան տանը օրորոցում է եղել, երբ մայրը նկատել է, որ օրորոցը վառվում է և ճիշտ կողնորոշվելով՝ կարողացել է մարել կրակը և չսպասելով շտապօգնության ժամանմանը՝ տղային տեղափոխել է հիվանդանոց։ Այս պահին դեպքի վայր են ժամանել ԱԻՆ փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարները և ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը։

Աղբյուրը նշում է, որ «Արաբկիր» բժշկական կենտրոնից երեխան ավելի ուշ տեղափոխվել է Երևանի «Ճառագայթային բժշկության և այրվածքաբանական գիտական կենտրոն»։

Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հրդեհի պատճառը կպարզվի մի շարք փորձաքննություններից հետո։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...