30-ամյա երիտասարդը սպանել է իրեն Լոռի հասցրած տաքսու վարորդին, այրել նրա դին ու հեռացել սպանվածի Mercedes-ով. Shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 8-ին սպանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Թումանյանի բաժին բերման է ենթարկվել Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Կամո Կիրակոսյանը։

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վերջինս կասկածվում է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի բնակիչ՝ 46-ամյա Արսեն Սարդարյանին դանակի մի քանի հարվածով սպանելու, դին այրելու մեջ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Սարդարյանը ապրիլի 4-ից որպես անհայտ կորած որոնվում էր ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից։

Նա իր վարած Mercedes մակնիշի 34 RA 735 համարանիշի ավտոմեքենան հանգստյան օրերին շահագործում էր որպես տաքսի և Երևանից պատվիրատուի հետ ուղևորվել է Լոռու մարզ։

Հաջորդ օրվանից հարազատները ոչ մի տեղեկություններ չեն ունեցել Ա. Սարդարյանից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրան զանգահարում էին, սակայն նա կամ զանգերին չէր պատասխանում կամ անհասանելի էր տալիս։ Գրեթե մի քանի օր Լոռու մարզի ոստիկանները կատարել էին հսկայածավալ որոնողական աշխատանքներ և ինչքան կասկածելի վայրեր կար, «սանրել են», ու արդեն ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Լոռու մարզի ոստիկանները քննիչների հետ կազմում են օպերատիվ-հետախուզական և քննչական խմբեր ու հայտնաբերում են Mercedes մակնիշի ավտոմեքենան, որի ղեկին լինում է Կ. Կիրակոսյանը։

Նա բերման է ենթարկվում ու արդեն փաստերի ճնշման տակ խոստովանում է, որ սպանությունը կատարել է ինքը և այրված դին գտնվում է Լոռու մարզի Աքորի վարչական տարածքում։

Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչության պետ Ա. Մանթաշյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և այս պահին Կ. Կիրակոսյանը ոստիկանների ու քննիչների ուղեկցությամբ տեղափոխվում է այն վայրը, որտեղ թաքցրել է դին:

Ֆոտոլրագողի հետ զրույցում դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ կասկածյալ Կ. Կիրակոսյանն այդ օրն էր Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել Հայաստան։ Փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով