Daily Archives: 26.04.2019

Երեխաներին կասկածներ առաջացնող կոնֆետներ բաժանելու ոդիսականը

Այս տարվա սկզբին համացանցում լուրեր էին տարածվում, թե դպրոցների հարակից տարածքներում անհայտ անձինք թմրանյութ պարունակող կոնֆետներ են բաժանում։ Այս տեղեկությունը համարվեց կեղծ, կոչ արվեց չտարածել այն ու չանհանգստանալ։ Այս թեման, սակայն, այսքանով չավարտվեց և համացանցից ու վիրտուալ տարածքից այն տեղափոխվել է իրականություն։ Ինչպես Panorama.am-ին հայտնել են տեղացիները, վերջերս, ապրիլի 12-ին անծանոթ 2 անձինք, ովքեր եղել են… Կարդալ ավելին »

Ադրբեջանցի սահմանախախտը տեղափոխվել է «էրեբունի» ԲԿ. նա վիրահատության է ենթարկվել.tert.am

Ապրիլի 24-ին «էրեբունի» ԲԿ է ընդունվել կալանավոր, Հայաստանի պետական սահմանը խախտած, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Էլվին Արիֆ օղլու Հիբրագիմովը: Այս մասին հյայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Բուժզննման արդյունքում պարզվել է, որ վերջինիս անհրաժեշտ է բժշկական շտապ միջամտություն: Իրականացված բաց եղանակով վիրահատության արդյունքում վերջինիս ստամոքսից հեռացվել է օտար մարմին: Հիվանդը գտնվում է… Կարդալ ավելին »

Ապրիլի 26-ը՝ Լեռնահայաստանի Հանրապետության հռչակաման օր

1921թ. ապրիլի 26-ին Տաթեւ վանքում տեղի ունեցավ Ինքնավար Սյունիքի հայ ազգաբնակչության 2-րդ (արտակարգ) համագումարը: Համազանգեզուրյան 2-րդ համագումարը որոշեց. «1. «Ինքնավար լեռնաշխարհ Ազատ Սյունիքը» հայտարարել անկախ պետություն եւ այն վերանվանել Լեռնահայաստան, որի մեջ մտնում են Զանգեզուրը, Վայոց ձորը (Դարալագյազ) եւ Լեռնային Ղարաբաղը:Գորիս քաղաքը համարել Լեռնահայաստանի մայրաքաղաք: 2. Քանի որ նորաստեղծ պետությունն ազդարարվում է հանրապետական եւ ժողովրդավարական,… Կարդալ ավելին »

Այսօր տեղի կունենա #SutNikol_մրցույթի մրցանակաբաշխությունը և նախաձեռնող խմբի մամուլի ասուլիս

Այսօր՝ ապրիլի 26-ին, ժամը 15:30-ին տեղի է ունենալու #SutNikol նախաձեռնության կողմից կազմակերպված մրցույթի մրցանակաբաշխությունը: Միջոցառման օրակարգը ներառում է #SutNikol մրցույթի ամփոփումը և մրցանակների հանձնումը, նախաձեռնության համակարգողների ասուլիսը, իսկ միջոցառման ավարտին նախատեսվում է հյուրասիրություն: Նախաձեռնության համակարգողները կներկայացնեն նաև #SutNikol նախաձեռնության հետագա քայլերի ճանապարհային քարտեզը և կպատասխանեն լրագրողների հարցերին։

«Այն մեղադրանքը, որն առաջադրված է Դավիթ Սանասարյանին, ամբողջությամբ հիմնավորված է».Արթուր Վանեցյան

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր անդրադարձավ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքին և իրեն ուղղված այն մեղադրանքներին, որ գործը շինծու է և կարված է: Վանեցյանն ասաց, ԱԱԾ-ն որևէ գործ չի կարում. «Այն մեղադրանքը, որն առաջադրված է Դավիթ Սանասարյանին, ամբողջությամբ հիմնավորված է տարբեր անձանց ցուցմունքներով, կատարված առերեսումներով»,-ասաց ԱԱԾ տնօրենը: Մանրամասն՝hraparak.am-ի  տեսանյութում:

Որտեղի՞ց 50 000 նոր աշխատատեղ․ վարչապետը պարզաբանում է իր հայտարարությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ իր հայտարարությանն առ այն, որ հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծվել է 50.000-ից ավելի աշխատատեղ: «Երբ այս թիվը հրապարակեցի ԵԽԽՎ ամբիոնից, հրապարակային բազմաթիվ հայտարարություններ հնչեցին, որ կասկածի տակ էին առնում այդ թիվը: Երբ նույնիսկ ՊԵԿ-ը հանդես եկավ համապատասխան պարզաբանումներով, շարունակում էին նման հարցադրումներ հնչել, և ես հանձնարարել էի տեղեկանք պատրաստել,… Կարդալ ավելին »