Daily Archives: 26.04.2019

«Թմրամոլության քարոզը հասել է Ազատության հրապարակ և մեր երեխաների աչքի առաջ քարոզում են թմրամոլություն» Վահան Բաբայան

Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Ոչ մարիխուանային» ակցիան: «Թմրամոլության քարոզը հասել է Ազատության հրապարակ և մեր երեխաների աչքի առաջ քարոզում են թմրամոլություն:Մենք մեկ շաբաթ առաջ այս նույն վայրում տեսանք, որ մարդիկ անարգել մարիխուանայի քարոզչություն էին  անում: Հասկանալով եւ մտահոգվելով, որ չի կարելի նման բաներ անել, մենք ֆեյսբուքում կոչ արեցինք՝ ովքեր մտահոգ են, գան եւ իրենց կարծիքը… Կարդալ ավելին »

Նոր քրգործ հեմոդիալիզի սկանդալի շուրջ․ Այս անգամ՝ ՊՎԾ հաղորդման հիման վրա

ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել երկու բժշկական կենտրոնի՝ հեմոդիալիզի պարագաների գնումների գործընթացները առևտրային կազմակերպության ծառայողների լիազորությունների չարաշահմամբ կազմակերպելու դեպքերի առթիվ: Ավելի վաղ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից հեմոդիալիզի պարագաների գնման ընթացակարգերի վերաբերյալ իրականացված մշտադիտարկման և վերլուծության արդյունքների վերաբերյալ տեղեկանքն ուղակվել էր ՀՀ գլխավոր դատախազություն: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նշված տեղեկանքի… Կարդալ ավելին »

Ամանորի միջոցառումների կազմակերպիչ ընկերությունը կրկին առանց մրցույթի ընտրվել է Քաղաքացու օրը Երևանի միջոցառումների կազմակերպիչ. հատկացվել է 25 մլն դրամ

Երևանում Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների իրականացման նպատակով կտրամադրվի 25 մլն 20 հազար դրամ, իսկ 10 մարզերին միասին` 83 մլն 428 հազար դրամ: Եվս 15 մլն 762 հազար դրամ կհատկացվի «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների հանրահռչակման, քարոզչության և տեղափոխման ծախսերի համար: Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Մարզերից ամենաքիչ… Կարդալ ավելին »

«Տոն հռչակելուց առաջ որևէ մեկը ներողություն խնդրե՞լ է այն մարդկանց ընտանիքներից, ում բաժանել էիք սևերի ու սպիտակների».Արտակ Զաքարյան

ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տոների խորհրդի շուրջ Ընդհանրապես մարդկանց ինչի՞ն է պետք տոնը, այն ի՞նչ է տալիս հասարակությանը: Տոնի խորհուրդը գալիս է հնագույն ավանդույթներից, այն մեր գենետիկ հիշողությունն է: Կրոնական ու պետական տոները հասարակությանը համախմբելու ու դրական մտածելու լավ հնարավորություն են: Տոնը նաև մարդուն միայնակ չլինելու զգացողություն է տալիս,… Կարդալ ավելին »

Փաշինյանից հետո Զելենսկու ընտրությունը փոխկապակցված իրադարձությունների շղթա է. Կանդելակի

Ռուսական «Матч ТВ» մարզական հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր, հայկական և վրացական արմատներով հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակին խոսել է Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու հաջողության մասին, որը, ԿԸՀ-ի տվյալներով, հաղթում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում: Այս մասին հայտնում է vz.ru-ն: «Կարևոր է հասկանալ, որ սա ավելի շատ Ինստագրամի հաղթանակն է, քանի որ ապրում ենք տեղեկատվական և ժամանցի աշխարհում:… Կարդալ ավելին »

Վարչապետի նշած հանցագործը «Զապ» մականունով օրենքով գող Անդրանիկ Սողոյանն է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀՀ քաղաքացիներից մեկին օտարերկրյա պետությունը հանցագործության մեջ է մեղադրում, բայց ՀՀ օրենսդրության բերումով չենք կարող նրան արտահանձնել։ 24News-ի տեղեկություններով՝ խոսքը վերաբերում է «Զապ» մականունով օրենքով գող Անդրանիկ Սողոյանին, որի նկատմամբ հետախուզում է հայտարարել Չեխիան։ «Ակնհայտ հանցագործ է, ինքն էլ է ասում, որ հանցագործ է, բոլորն են… Կարդալ ավելին »

Դմիտրի Մեդվեդևը Երևան է այցելում հագեցած օրակարգով

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ապրիլի 29-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Երևան կայցելի հագեցած օրակարգով: Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ այս մասին նշեց ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Տիմուր Մաքսիմովը, ով պատվիրակության կազմում է լինելու: «Ապրիլի 29-ին և 30-ին կանցկացվի երկու միջոցառում: Առաջին օրը նախատեսված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստն փոխվարչապետերի մասնակցությամբ, իսկ ահա երկրորդ օրը կկայանա… Կարդալ ավելին »

Նելլի Դուրյանը՝ Գեղարքունիքի մարզում երեխաներին կասկածելի կոնֆետներ բաժանելու մասին

«Հարգելի քաղաքացիներ, համացանցում շրջանառվում են լուրեր՝ «Գեղարքունիքի մարզում երեխաներին կասկածելի կոնֆետներ են բաժանել, կատարվել է ստամոքսի լվացում», ինչի կապակցությամբ, ՀՀ ոստիկանության պետի հանձնարարականի համաձայն, կատարվում է դեպքի մանրակրկիտ ուսումնասիրություն: Արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ»։ Նելլի Դուրյանի  ֆեյսբուքյան էջից

«Նիկոլն արդեն զգում ա, որ ժողովուրդը սկսելա ա չհավատալ իրեն».Մենուա Հարությունյան

Եկեք փաստենք, որ Նիկոլն արդեն զգում ա, որ ժողովուրդը սկսելա ա չհավատալ իրեն, դրա համար էլ հատուկ լայվ մտավ ու ինչ-որ թուղթ ցույց տալով փորձեց համոզել ժողովրդին, որ ինքը չի խաբում ու իսկապես 50000 աշխատատեղ ա ստեղծել, բայց բանիմաց, մտածոլու կարողություն ունեցող մարդկանց էլի չկարողացավ համոզել, ավելին՝ էլ ավելի խորացրեց մարդկանց մեջ այն մտածողությունը, որ… Կարդալ ավելին »