Daily Archives: 24.04.2019

Շուտով տրանսգենդերների իշխանություն կունենաք․ Պավլիկ Մանուկյան

Սասնա Ծռեր խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանը, խոսելով ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության մասին ցեղասպանության հարցի հետ կապված, ասաց, որ ոչինչ չի փոխվել եւ ներկայիս իշխանությունները պարտաճանաչ ցեղասպանում են։ «Մեր պապերի պահպանած բոլոր արժեքները մեր իշխանությունները բարեխղճորեն կոտորեցին, շուտով տրանսգենդերների իշխանություն կունենանք»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասել է  Մանուկյանը։ Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

Աղբահանության խնդիրը մնում է չլուծված

Ահազանք Դավիթաշեն գյուղից: Բնակիչները բողոքում  են,որ  արդեն մեկ շաբաթ է աղբահանության մեքենա չի մտնում   Դավիթաշեն գյուղ: «Աղբի սարերը ,որ գոյացել են,հոտը լցվում է մեր տները,կռիսները մեջը ման են գալիս,տան դուռը բացել չի լինում»,-ասաց բնակիչներից մեկը:

Այսօր, գլուխ խոնարհելով մեր անմեղ զոհերի հիշատակի առջև, մենք արձանագրում ենք մեր ժողովրդի բացառիկ միասնականությունն ու կամքը.Սերժ Սարգսյան

Այսօր, գլուխ խոնարհելով մեր անմեղ զոհերի հիշատակի առջև, մենք արձանագրում ենք մեր ժողովրդի բացառիկ միասնականությունն ու կամքը՝ կառուցելու ազատ, խաղաղ ու ժամանակակից երկիր, համայն հայության հզոր հայրենիք, ուր վերադառնում են Հայոց ցեղասպանության զոհերի և հրաշքով փրկվածների սերունդները: ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյան  

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կուսակիցների հետ այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Սերժ Սարգսյանի հետ է նաեւ իր թոռը։ Նրան ուղեկցում են Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Աշոտյանը։

Նա մնացել է այն ղեկավարը, ով կարող է իր շուրջը հավաքել լրագրողներին` աննկատ թողնելով նախագահին, վարչապետին.Աննա Սահակյան.

Սերժ Սարգսյանին Ծիծեռնակաբերդում նկարող տասնյակ տեսախցիկներն ապացույցն էին այն բանի, որ նրա անձի հանդեպ լրագրողների հետաքրքրությունը եռապատկվել է, ինչն էլ խոսում է այն մասին, որ շատ քիչ բան է փոխվել: Նա մնացել է այն ղեկավարը, ով կարող է իր շուրջը հավաքել լրագրողներին` աննկատ թողնելով նախագահին, վարչապետին: Հզոր մարդ ,կարևոր մարդ Աննա Սահակյանի ֆեյսբուքյան էջից

«Ո՞վ է Պեսկովը, չգիտեմ… հա՜, մամուլի խոսնա՞կը. չէ` չգիտեմ». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ասում են` խմբակցությունում ծանր են տարել Ձեր բարձրաձայնած միտքը, որ անհրաժեշտություն կա ռուսական ալիքների հեռարձակումը Հայաստանում դադարեցնել, այո՞․ հարցրինք «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նարինե Թուխիկյանին «Հարցը, այո, մենք քննարկել ենք, բայց դա չի նշանակում, որ ծանր են տարել»: Քննարկման ընթացքում խոսվել է նաեւ, որ պետք չէր նման հայտարարություն անել, որովհետեւ այն,… Կարդալ ավելին »

Լարված իրավիճակ Թբիլիսիում․ Թուրքիայի դեսպանատան առջև տոնական միջոցառում՝ «Պահանջում և հատուցում» ակցիայի ֆոնին

Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջև իրավիճակը լարված է։ Մի կողմից վիրահայերը ապրիլքսանչորսյան «Պահանջում և հատուցում» խորագրով  բողոքի ցույց են անցկացնում, մյուս կողմից դեսպանատունը տոնական միջոցառմամբ նշում է երեխաների օրը: Հնչում են մանկական երգեր, Աթաթուրքի նկարներով ցուցահանդես: Վերոնշյալի պատճառով, դեսպանատան դիմացի տարածքը բաժանվել է երեք մասի՝ մի մասում տոնական միջոցառումն ու ցուցահանդեսն է, մեջտեղի մասում իրավապահներն են, իսկ մյուս կողմում հայ… Կարդալ ավելին »

«Ժամանակ». ԵՊՀ ռեկտորն ուզում է ցույց տալ, որ իր համար Փաշինյանը եղած-չեղած մի հաշիվ է

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի Երեւանի պետական համալսարան այցից առաջ համալսարանի ռեկտորատ է այցելել նրա օգնականներից մեկը, ով համալսարանի աշխատակազմին փոխանցել է Փաշինյանի ցանկությունը, ըստ որի՝ վարչապետ Փաշինյանը չի ցանկանում տեսնել Արամ Սիմոնյանին: Սիմոնյանը փոխանցել է, որ վարչապետի եւ իր ցանկությունները ընդհանուր են, ինքն էլ չի ապրում նրա հետ տեսակցելու փափագով: Փաշինյանը… Կարդալ ավելին »

«Նա այդ սկզբունքով թերթ է ղեկավարել… հիմա էլ` պետություն է ղեկավարում…»Կարմեն Դավթյան

Տեղյակ ենք` -Մարդը` իր ենթագիտակցական համակարգով` -Չակրաներով, քվանտային արձագաքներով. -Կախված է իր բնավորության առաջնային գծից. Հ.Գ. -Եթե գտնես մարդու առաջնային գիծը. -Որը նրան շարժում, առաջ է մղում` -Կունենաս մարդու բանալին. -Նա կհայտնվի ափիդ մեջ. Հ.Գ. -Այսօր, այս սիմոլիկ` -Իշխանության դե-ֆակտո ձեռքբերման` -Այսօրը… -Ես գտա Նիկոլի առաջնային գիծը… Հ.Գ. -Որքան էլ ցավալի, որքան էլ էթնոսի, ազգային… Կարդալ ավելին »