Daily Archives: 21.04.2019

Իրավացի էր Նժդեհը՝ հայն ու քրիստոնեությունը մեկ բնություն ունեն. Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ մեր եկեղեցիներում տեղի ունեցավ Քրիստոսի հարության ճրագալույցի պատարագը։ Այն խորհրդանշեց կյանքի հաղթանակը մահվան նկատմամբ։ Քրիստոսը հաղթեց խավարին և աշխարհում հաստատեց լույսի և սիրո իշխանությունը։ Ինչպես իրավացիորեն կասեր Նժդեհը’ հայն ու քրիստոնեությունը մեկ բնություն ունեն։ Հայ ժողովուրդն էլ որպես իրապես քրիստոնյա վերածնվեց և տվեց իր Նոր Ավարայրը… Կարդալ ավելին »

Ռուսաստանում կալանավորել են ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին

Երեկ՝ ապրիլի 20-ին Մոսկվայում կալանավորվել է ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը՝ Քեթրինի Միհրանը։ Առաջիկա օրերին տեղի կունենա Պողոսյանի հայկական կողմին հանձնելու գործընթացը, հայտնում է Irakanum.am-ը: Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն Միհրան Պողոսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: ԴԱՀԿ ծառայության նախկին պետը ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման… Կարդալ ավելին »

Հանրությունն իր վստահությունն է հայտնում ՊՎԾ պետին. «Սասնա ծռեր»-ի խոսնակ

  Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարության հայտարարությունը Դավիթ Սանասարյանի հետապնդումը ռևանշի նոր փուլի սկիզբն է 19 ապրիլի 2019 թ. Երևան ՀՀ Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը Հայաստանը կախյալության մեջ պահող կրեմլակենտրոն նորգաղութային համակարգի ռևանշի որակապես նոր փուլի սկիզբն է: Եվ Դավիթ Սանասարյանին իրականում հետապնդում են համակարգին չենթարկվելու ու նրան դիմադրելու համար։… Կարդալ ավելին »

Զելենսկին դարձավ Ուկրաինայի նախագահ

Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընտրողների 75.8% -ը քվեարկել է Զելենսկու, իսկ  24.2%-ը՝ երկրի ներկայիս ղեկավար Պորոշենկոյի օգտին: Այս ոչ պաշտոնական տվյալները հայտնում է «Росбалт»-ը: Իսկ առաջին պաշտոնական տվյալները կլինեն քվեարկության ավարտից անմիջապես հետո:

Փլուզվել է Սյունիքի մարզի Խդրանցի եկեղեցին

Սյունիքի մարզի Կապան համայնքի Խդրանցի եկեղեցին այսօր փլուզվել է: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է օգտատեր`  Հայֆիլմի Վերածնունդ Նախաձեռնություն,  Սասուն Մանուկյանը: «Սյունիքի մարզի Կապան համայնքի Խդրանցի եկեղեցին է։ Այսօր է փլուզվել… Օրվա խորհուրդը նորովի ընկալելու կարիք կա… 21.04.2019թ.»,- գրել է նա։  

Շրի Լանկայում որոտացած պայթյունների հետևանքով զոհերի թիվը 207-ի է հասել

Այսօր Շրի Լանկայում որոտացած պայթյունների հետևանքով առնվազն 207 մարդ է զոհվել, որոնց շարքում առնվազն 30 օտարերկրացի կա: Տուժածների թիվը 450 է, այս մասին հաղորդում է Շրի Լանկայի ոստիկանությունը՝ բուժհաստատությունների տվյալներին հղումով: Հիշեցնենք, որ այսօր առավոտից Շրի Լանկայում ընդհանուր առմամբ 8 պայթյուն է որոտացել երկրի տարբեր երեկղեցիներում և հյուրանոցներում: Երկրի կառավարությունը պայթյունների առնչությամը արտահերթ նիստ է… Կարդալ ավելին »

Ոչ ՛մարիխուանայի քարոզին և օրինականացմանը.Վահան Բաբայան

https://web.facebook.com/events/470526997088347/470830470391333/?notif_t=admin_plan_mall_activity&notif_id=1555800106318153 Միացեք՛ մեզ ամսի 26-ին ժամը 18:30 Ազատության հրապարակում : Թմրամոլության քարոզը հասել է Ազատության հրապարակ և մեր երեխաների աչքի առաջ քարոզում են թմրամոլություն: Մինչ հանդիպում… Ռեֆորմիսնտրի կուսակցության նախագահ`Վահան Բաբայան

«Թավշյա հեղափոխությունը» մտնում է նոր փուլ.Անդրանիկ Թևանյան

Անոնս —— «Թավշյա հեղափոխությունը» մտնում է նոր փուլ։ Սեփականության վերաբաշխում, հեղափոխականների մոտ կապիտալի սկզբնական կուտակման գործընթաց, «յուրայինների» խժռում, տեսարանների քանակական աճ՝ բացասական արդյունքների քանակական աճին զուգահեռ, ներթիմային գզվռտոցների խորացում և հանրայնացում, ներքին թշնամիների արհեստական փնտրտուք, յակոբինյան մթնոլորտի ձևավորում, հեղափոխությունից օգտվողների ու հեղափոխական աբիժնիկների ներթիմային սուր բախում, ատելության մթնոլորտի խորացում և այլն։ Սրանք են սպասվում առաջիկայում։… Կարդալ ավելին »