1996թ.-ի այս օրը ծնվել է հերոս, հայ ազգի բարեկամ եզդի ազգի զավակ Քյարամ Սլոյանը

996թ.-ի այս օրը, ապրիլի 27-ին, ծնվել է հերոս, Հայ ազգի բարեկամ Եզդի ազգի զավակ Քյարամ Սլոյանը: Նա, իր երկու զինակից ընկերների՝ Անդրանիկ Զոհրաբյանի և Ռոբերտ Աբաջյանի, և հրամանատարի՝ Արմենակ Ուրֆանյանի հետ, բառիս բուն իմաստով, կյանքի գնով պահպանել են Մարտակերտին և թույլ չեն տվել, որ թշնամին իրագործի նախապես պլանավորած ծրագիրը: Քյարամը՝ դիրքավորվելով քիչ հեռու, կրակի տակ է պահել թշնամուն:

Թշնամին , ընկնելով Քյարամի և ընկերների դիպուկ կրակի տակ, չի կարողացել կողմնորոշվել , թե որ կողմից է գնդակոծվում ինժիներական զրահապատ մեքենան, ինչի շնորհիվ էլ Արմենակ Ուրֆանյաին հաջողվում է շարքից հանել և կանգնեցնել այդ մեքենան, որի առաջխաղացման ամեն մի մետրը մոտեցնում էր Մարտակերտի անկմանը… Քյարամ Սլոյանի այս սխրանքը չի ներում թշնամին և գլխատում է Հայոց բանակի փառապանծ զինվորին: Քյարամի հայրը նույնպես մասնակցել էր Արցախյան ազատամարտին և խոստացել էր , որ որդու վրեժը կառնի, սակայն նրա սիրտը չդիմացավ որդու կորստին…
Շնորհավոր ծնուդդ Հերոս, հավերժ փառք քեզ Հայ ազգի և Եզդի ազգի զավակ…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով