Daily Archives: 11.04.2019

Ումո՞վ և ինչու՞ է Փաշինյանը փորձում շանտաժի ենթարկել Պուտինին. zham.am

Երեկ ՀՀ ԱԺ-ում «Հեռուստատեսության եւ ռադիոյիազգային հանձնաժողովի 2018 թվականիգործունեության մասին» հաշվետվությաններկայացման ժամանակ «Իմ քայլը» կառավարողխմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյաննանդրադարձել էր  «Ռոսիա» պետական ալիքի  եթերիհեռարձակմանը, որտեղ, ըստ նրա, «ակնհայտհակահայկական ուղղվածությամբ հաղորդումներ են ցուցադրվել,, որոնք հայերի հանդեպ ատելության կոչեն անում»: Տիկինը հավանաբար նկատի է ունեցել այն հաղորդումները, որտեղ կասկածի տակ էին դրվում Փաշինյանի իշխանության կողմից ՀՀ 2-րդ նախագահի հանդեպ հետապնդման օրինականությունը: Նախ մի քանի խոսք այս տիկնոջ մասին: Բովանդակ հանրությունը նրան չի  ճանաչում, որպես հանրային, առավել ևս՝ քաղաքական գործիչ: Սակայն այսօր նա ներկայացնում է Փաշինյանի կուսակցությունն ԱԺ-ում: Սույն փաստը անտրաբանական է… Read More »

Փաշինյանը շարունակում է իմ ու քո անել և հայտարարում սեփական կետից բանակցություն սկսելու մասին.Էդուարդ Շարմազանով 

Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, բացառվում է 2008-2018թթ. Հայաստանի Հանրապետության միջազգային և բանակցային դիրքերը Արցախյան կարգավորման գործընթացում ամրապնդվեցին: Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի,ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները 5 հայտարարություն արեցին, որոնց համաձայն ճանաչվեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարտադիր իրագործումը: Վստահ, սառնասիրտ, առանց ավելորդ զգացմունքայնության, բայց միևնույն ժամանակ Սերժ Սարգսյանի վճռական քաղաքականության արդյունքում Ադրբեջանի դիրքերը բանակցություններում… Read More »

Այս մարդը համառորեն չի հասկանում, որ «թավշյա» բռենդը դրսում այլեւս չի վաճառվում.Արմեն Աշոտյան

Նիկոլ Փաշինյանի ելույթը ԵԽԽՎ-ում, ինչպես հաճախ է պատահում իր արտասահմանյան այցերին, թույլ էր։ Այս մարդը համառորեն չի հասկանում, որ «թավշյա» բռենդը դրսում այլեւս չի վաճառվում, եւ բացառապես դրա վրա կառուցել երկրի արտաքին եւ անվտանգային քաղաքականությունը չի կարելի։ Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում դրոշակ դարձած «խաղաղասիրական» քաղաքականության դիսկուրսը տարօրինակ է։ Ի՞նչ է նշանակում խաղաղության նախապատրաստել։ Եթե նկատի… Read More »

«Փաշինյանը չի հասկացել որտեղ է ելույթ ունենում».Վահան Բաբայան

Փաշինյանը չի հասկացել որտեղ է ելույթ ունենում:Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովի բարձր ամբիոնը դարձրել է իր գարաժի կռիշի ելույթի հարթակ: Աշխարհի այլ երկրների ղեկավարներ այստեղ ելույթներ են ունենում մարդկության առջև ծառացած վտանգներից,գլոբալ հարցերից,իսկ մեր վարչապետը իր նեղացկոտության մասին է պատմում իր կյանքն է պատմում: Ում՞է հետաքրքիր այդ անիմաստ թեմաները:Ում՞է հետաքրքիր ինքը քանի մետր է քայլել:Եվրոպան տեսավ այն… Read More »

«Այս աղետը կանխելու ամենակարճ միջոցն Ստեփանակերտում երևանյան սցենարով փոփոխությունն է»․ Ժ․ Սեֆիլյան

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սէֆիլեանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախը ՀՀ մարզ է, սակայն Արցախում ժողովուրդը դեռևս կեղեքվում է Երևանյան նախկին հանցավոր ռեժիմի ստեփանակերտյան մնացորդի լծի տակ: Բացի այդ, ստեփանակերտյան հակահայ և ապօրինի ղեկավարությունը սեպարատ քայլեր է կատարում մեր ազգային շահերի դեմ՝ ձգտելով հանուն աթոռի Արցախի կեղծ… Read More »

«Հիմա հասկանում եք, չէ՞, ստի ու կեղծիքի իշխանությունն ինչպես է լինում». Նարեկ Սամսոնյան

Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքում գրել է. «Չեխիայի դատարանը կասեցրել է Նարեկ Սարգսյանին (Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի որդի) ՀՀ իրավապահներին արտահանձնելու գործի քննությունը և վերջինիս տեղափոխել փախստականների ճամբար: Հիմա հասկանում եք չէ՞ ստի ու կեղծիքի իշխանությունն ինչպես է լինում: Եթե չէ փորձեմ բացատրել. ուրեմն դու սկզբից մեեեծ իրադարձությամբ հայտնում ես «հպաաարտ քաղաքացիներին», որ «տիտանական աշխատանքի արդյունքում… Read More »

ԵՍ ԵՄ ԱՄԵՆԱՄԵԾ ՄԵՂԱՎՈՐԸ, ԲԱՅՑ ԵՍ ԴԻՄՈՒՄ ՉԵՄ ՏԱԼՈՒ․ ԱՆԱՆՅԱՆԸ՝ ԴՐՈՇԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ.Հրապարակ

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ընդունում է, որ ինքն է մեղավոր Նորագավիթի ավտոմաքսատանը դրոշի հայտնի պատմության համար, բայց դրա համար չի պատրաստվում պատասխանատվություն կրել։ Այս մասին նա այսօր ասաց Hraparak.am-ի հարցին ի պատասխան, երբ հետաքրքվեցինք, թե ինչո՞ւ է դրոշը գետնին ընկած լինելու համար աշխատանքից ազատվում շարքային աշխատողը, երբ դրա համար պատասխանատու էին նրա ղեկավարները, ընդհուպ ինքը՝ որպես ՊԵԿ… Read More »

«Եթե դրոշի պատշաճ տեղադրման պարտականությունը վարձու աշխատողի պարտականությունը չէ, ինչո՞ւ պետք է աշխատողը պառկած դրոշի պատճառով զրկվի իր աշխատանքից»

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նորագավթի մաքսատունն ու երկրիս օրինականությունը. Հայաստանում կա՞ մի իրավաբան, ով կբացատրի աշխատողին աշխատանքից ազատվելու դիմում տալուն հարկադրելու պահանջի իրավաչափությունը, անգամ, եթե այն իջեցվում է վարչապետի կողմից… Չկա… Հայաստանի դրոշի հեղինակության մասին մտածելը, նախևառաջ, Հայաստանի հավատավոր ժողովրդի կյանքի բարելավման ուղղությամբ գործուն քայլերն են… Կարծում… Read More »

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց երկրորդ նախագահ Քոչարյանի պաշտպանների բողոքը

  ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքն ընդդեմ 2 ամսով կալանքն երկարաձգելու առաջին ատյանի որոշման դեմ։ Նշենք, որ Ռ. Քոչարյանը «Մարտի 1»-ի քրգործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Նա կալանքի տակ է անցած տարվա դեկտեմբերի 7-ից։