Daily Archives: 09.04.2019

Սեռափոխություն տեղի չի ունեցել․ Մնացական Բիչախչյանի պարզաբանումը տրանսգենդերի՝ անվանափոխված անձնագիր ստանալու վերաբերյալ

Երեկ համացանցում տարածվեց տեղեկություն, թե տրանսգենդերը անվանափոխվել ու նոր անձնագիր է ստացել՝ արդեն կնոջ անունով։ Անձնագրի «սեռ» բաժնում նշված է իգական, որը, ըստ այդ լուսանկարի՝ նշանակում է, որ տեղի է ունեցել նաև սեռափոխություն, սակայն ՀՀ անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանեց, որ անձը կատարել է անվանափոխություն, սակայն ԶԼՄ-ներում տարածված՝ սեռափոխության հիմքով անձնագիր ստանալու մասին… Կարդալ ավելին »

Ոտքերիս տակ մի ընկիր. Արմեն Աշոտյանն՝ Ալեն Սիմոնյանին

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Ընդամենը մեկ տարի առաջ, փետրվարի վերջ, Ալեն Սիմոնյանը իր հերթական անհաջող հրապարակային ելույթից հետո ինձ աղիողորմ խնդրում էր, որ միջամտեմ ու բարեխոսեմ իր համար մեր «ուժեղ» պատգամավորներից մեկի մոտ, ում ցասումը Ալենի նկատմամբ հղի էր բուռն հետեւանքներով։ Ես էլ գործուղման էի, Բուդապեշտում, ու հեռվից հեռու փորձում էի փրկել… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը նվաստացնում է քաղաքացուն, ում տոնը պատրաստվում է նշել մի քանի օր անց.168.am

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Նորագավիթի մաքսակետ: Չնայած այցելության նպատակը մաքսակետի աշխատանքներին ծանոթանալն էր, սակայն Փաշինյանը կարողացել է միանգամից մի քանի միջադեպերի հերոս դառնալ։ Նա նախ դիտողություն է արել մաքսատան մաքրության վերաբերյալ՝ ասելով. «Մանավանդ իմ այցի օրն ինչո՞ւ է այստեղ բիչոկ գցած գետնին: 25 տարվա բիչոկ է, սա մեր երկրի իմիջի հարցն է»: Ապա,… Կարդալ ավելին »

«Դա պրովոկացիա էր ընդդեմ ԲՀԿ-ի». Գագիկ Ծառուկյանը՝ Նիկոլ Փաշինյանին.politik.am

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Արմավիրի մարզի խաղողագործների հետ հանդիպումից հետո լրատվամիջոցների հետ հարցազրույցում մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ տրանսգենդերի հետ կապված պատմությունը եղել է կազմակերպված պրովոկացիա ընդդեմ «Իմ քայի»: ԲՀԿ նախագահն ասել է, որ տեղի ունեցածը պրովոկացիա է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ: «Մենք շատ ուրախ կլինենք, որ պարոն վարչապետն օգտագործի իր բոլոր… Կարդալ ավելին »

Թուրքիայում հայ մարմնավաճառների են բերման ենթարկել

Թուրքիայում, Արդվին նահանգի Հոպա շրջանում իրականացրած ոստիկանական հատուկ գործողության ընթացքում բերման են ենթարկվել 70 օտարերկրացի մարմնավաճառ, որոնց մեջ եղել են ՀՀ, ՌԴ, Ուզբեկստանի, Ադրբեջանի եւ Ղրղզստանի քաղաքացիներ։ Այս մասին հայտնում է İlhas լրատվական գործակալությունը։ Բերման ենթարկված մարմնավաճառները արտաքսվել են Թուրքիայից։

НТВ հեռուստաալիքն անդրադարձել է Բագրատաշենի մաքսատանը տեղի ունեցած միջադեպին

Ռուսաստանյան НТВ հեռուստաալիքը սոցցանցի իր էջում հրապարակել է ՀՀ Բագրատաշենի մաքսատանը տեղի ունեցած միջադեպի տեսանյութը՝ կից գրառմամբ. «Մտավ ինտրոսկոպի մեջ…Երբ պայուսակը խիստ արժեքավոր է այն ձեռքից բաց թողնելու համար: Ավելի շուտ՝ երբ առաջին անգամ ես օդանավակայանում» Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Բագրատաշենի մաքսատանը արտառոց միջադեպ է տեղի ունեցել: Սահմանը հատող քաղաքացին անցել է իրերի… Կարդալ ավելին »

Վարչապետը այսուհետ կարող է իրեն հռչակել ԴԻԿՏԱՏՈՐ.Վահան Բաբայան

Վարչապետը այսուհետ կարող է իրեն հռչակել ԴԻԿՏԱՏՈՐ : Մաքսայինի աշխատակցի հանդեպ վարչապետի թույլ տված հրապարակային խոսքը վկայում է նրա դիկտատորական հակումների մասին: Մի՞թե կարելի էր այդ տղային այդ աստիճան վիրավորել ամբողջ երկրի առաջ և պարտադրել դիմում գրել: Նախ իրավական առումով նման իրավունք չունի վարչապետը ըստ իր ցանկության մարդկանց աշխատանքից ազատի առանց օրինական հիմքերի: Երկրորդը էդքան… Կարդալ ավելին »

ԵՄ-ն հորդորում է դատապարտել Հայաստանում ԼԳԲՏԻ համայնքին ուղղված ատելության խոսքը և պատժել սպառնալիքներ հնչեցրած անձանց

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները խորապես մտահոգված են վերջին շրջանում տեղի ունեցող մի շարք դեպքերի առնչությամբ, երբ Հայաստանում փոքրամասնությունների և իրավապաշտպանների նկատմամբ լուրջ սպառնալիքներ, այդ թվում՝ մահվան սպառնալիքներ են հնչել: Ատելության խոսքը, այդ թվում մահվան սպառնալիքներն՝ ուղղված Լիլիթ Մարտիրոսյանին, նրա գործընկերներին և ամբողջ ԼԳԲՏԻ համայնքին, հանդիսանում են այդ անհանգստացնող… Կարդալ ավելին »

Վարչապետն իրավունք չունի մաքսային ծառայության աշխատակցին ստիպել աշխատանքից հեռանալու դիմում գրել, դատարանում վիճարկելու լուրջ առարկա կարող է դառնալ. փաստաբան․tert.am

Վարչապետը մաքսային  ծառայության աշխատակցին աշխատանքից հեռացնելու լիազորություն չունի , ոչ էլ իրավունք ունի ստիպել, որպեսզի դիմում  գրի աշխատանքից հեռանալու մասին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վահագն Գրիգորյանն՝ անդրադառնալով Նորագավիթի մաքսակետ այցելության ժամանակ  Նիկոլ  Փաշինյանի  կարգադրությանը աշխատակիցներին  մեկին աշխատանքից հեռանալու  դիմում  գրելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ  մաքսակետի սենյակներից մեկում եռագույն դրոշը կեղտոտ էր և պատին… Կարդալ ավելին »

Երբ փնթին խոսում է կարգ ու կանոնից, մաքրությունից

Երբ փնթին խոսում է կարգ ու կանոնից, մաքրությունից… այսքանը։ Գագիկ Սողոմոնյանի ֆեյսբուքյան գրառումը Հիշեցնենք,որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտյան այցելել է  Նորագավիթի մաքսակետ: Հասնելով մաքսատան սենյակներից մեկը, Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով համազգեստով հսկիչներից մեկին, դիտողություն արեց. «Որ վարչապետը մոտենում է, պետք ա ձգված կանգնես, սենց  արած չեն կանգնում»: «Դիմումդ կգրես, կգնաս տուն, լսեցի՞ր: Ով աշխատել… Կարդալ ավելին »