Daily Archives: 05.04.2019

Տրանսգենդերին ԱԺ էր հրավիրել «Իմ Քայլ»-ի պատգամավորը.Հրապարակ

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի հրավիրած հանրային լսումների ժամանակ արտառոց միջադեպ է գրանցվել։  Լսումների ժամանակ ամբիոնին է մոտեցել  եւ ելույթ ունեցել տրանսգենդեր՝ հունից հանելով նիստը վարող ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին։ Տրանսգենդերը ներկայացել է Լիլիթ Մարտիրոսյան՝ «Իրավունքի կողմ» ՀԿ  նախագահ։ Ելույթի սկզբում նա կիսականացի, կիսատղամարդկային ձայնով  հայտարարել է, որ մի քանի ամիս առաջ չէր կարելի երեւակայել… Կարդալ ավելին »

«Տրանսգենդերը հասավ Խորհրդարան».Գևորգ Պետրոսյան

ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանն արձագանքել է այսօր ԱԺ ամբիոնից տրանսգենդեր կնոջ ելույթին. «Տրանսգենդերը հասավ Խորհրդարան… Գիտեք՞ ինչու… Հասավ, քանի որ Կրթության ու գիտության նախարարի մոտ ճոխ ընդունելությունից հետո այդպես էլ չհրապարակվեց տրանսգենդերի այցի նպատակը… Այդպես էլ շարունակվելու է… Հլը ուր եք», – գրել է նա:

«Սպայկա» ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում

«Սպայկա» ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում և հավաքվել են Արտաշատի խճուղիում գտնվող ջերմոցների մոտ: Նրանք պահանջում են, որ տնօրենը չհեռանա աշխատանքից: Ըստ աշխատակիցների՝ տնօրենի հեռանալով վտանգվել է նաև իրենց աշխատատեղերը: Նրանց խոսքով՝ ընդմիջումից հետո աշխատանքը կանգ է առել, և թույլ չեն տվել բանվորներին շարունակել գործը:

Կչկչոցներ և հռհռոցներ. ԱԺ-ն դարձել է «կոմունալկա». «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Երկրի թիվ մեկ քաղաքական ինստիտուտը՝ խորհրդարանի շենքը, վերածվել է «կոմունալկայի»: Թվում էր, որ այստեղ հավաքված տիկնայք եւ պարոնայք օրենսդիրները պետք է զբաղվեն լուրջ աշխատանքով, սակայն տպավորությունը բոլորովին այլ է: Նորաթուխ օրենսդիրներն իրենց զգում են, ինչպես հանրակացարանում, երբեմն անգամ նրանց սենյակներից լսվող կչկչոցներից ու հռհռոցներից անգամ ԱԺ աշխատակիցներն ու լրագրողներն են վեր… Կարդալ ավելին »

«Օրինաչա՞փ է արդյոք, որ ՊԵԿ պարգևավճարները գրեթե նույնքան են, որքան Գյումրու բյուջեն». հարց վարչապետին

ԳԱԼԱ-ի լրագրողը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով աշխատանքային այցով Գյումրիում էր, հարցրեց, թե ինչպես է վերաբերվում փաստին, որ ՀՀ ՊԵԿ պարգևավճարները՝ ավելի քան 2 մլրդ, գրեթե հավասար են Գյումրու տարեկան բյուջեին: Սա օրինաչա՞փ է, տրամաբանակա՞ն է, հարցրեց մեր լրագրողը: Ի պատասխան Փաշինյանն ասաց. «Եթե հաշվի առնենք, որ այդ գերատեսչության վրա խնդիր է դրված 40 մլրդ և… Կարդալ ավելին »