Daily Archives: 04.04.2019

«Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի եւ մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության»Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է «Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով: Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի եւ մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության: Սա նոր Հայաստան է, եւ վարչապետի որեւէ… Կարդալ ավելին »

«Մանիպուլյացիայի գրոսմայստեր» Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ պետին հրահանգում է պայքարել ֆեյքերի դեմ.ՀՀԿ խոսնակ

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գողն առաջինն է ասում՝ բռնիր գողին   Տարիներ շարունակ իմ մտահոգությունն ու վրդովմունքն եմ հայտնել ապատեղեկատվության, ֆեյք լուրեր հրապարակելու, պատվիրելու եւ տարածելու դեմ: Թե իշխանություն եղած ժամանակ, թե դրանից հետո՝ մինչ օրս, ականատեսն եմ եղել իմ համեստ անձի, գործընկերերիս նկատմամբ թիրախավորված ֆեյք-նյուզերի, նպատակաուղղված վարկաբեկման: Երբեմն որոշել եմ հարցը… Կարդալ ավելին »

Միջազգային վերլուծաբաններն ահազանգում են Իսլամական պետության բջիջների Հայաստան հնարավոր ներթափանցման մասին, մենք ԱԱԾ-ին ծանրաբեռնում ենք ֆեյսբուքի ֆեյքերով

ԱԱԾ ռեսուրսների անիմաստ վատնում. Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու fake անձնագրերով ադրբեջանցիները զբոսաշրջիկի կամ բիզնեսմենի անվան տակ վխտում են Հայաստանում, մենք ԱԱԾ-ին ծանրաբեռնում ենք ֆեյսբուքի ֆեյքերով. ծպտյալ լրտեսներին բացահայտե՛ք։ Միջազգային վերլուծաբաններն ահազանգում են Իսլամական պետության բջիջների Հայաստան հնարավոր ներթափանցման մասին, մենք ԱԱԾ-ին ծանրաբեռնում ենք ֆեյսբուքի ֆեյքերով. պոտենցիալ տեռորիստներին բացահայտե՛ք։ Սորոսի կերակրատաշտից սնվող fake իրավապաշտպաններն ու խաղաղասերները… Կարդալ ավելին »

Գյումրեցի բռնցքամարտիկը Հունաստանում հաղթել է թուրք մրցակցին ու հաղթանակը նվիրել Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հիշատակին

Սարգիս Պետրոսյանը նվաճել է Հունաստանում  կայացած քինգ բոքսինգի ADRENALIN  EXPLOSION  WKF  Mediterranean champion մրցաշարի հաղթողի կոչումը: Մարտիկը պարտության է մատնել թուրք Յասին Յավաշին: Պետրոսյանը այս հաղթանակը նվիրել է ապրիլյան պատերազմում զոհված զինվորների հիշատակին:

Զինվորի բաժին «տուշոնկաները» «միտումնավոր են տեղադրվել, բերվել են երրորդ անձի կողմից» Մանվել Գրիգորյանի տարածք. Արսեն Մկրտչյանի վարկածը. aravot.am

Գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքը երկու ամսով երկարացնելու որոշման դեմ բողոքի քննությունն էր Վերաքննիչ քրեական դատարանում: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանն ասաց, որ գործի նյութերին ծանոթանալուց հետո ավելի հիմնավոր ու փաստերով ապացուցված է դառնում, որ «սոցիալական ցանցերով տարածված էքսպրեսիվ արտահայտությունները՝ զինվորի սննդի յուրացում, էս տիպի վախենալու եւ վարկաբեկիչ բաներ չկան»: Հարցին՝ նրա… Կարդալ ավելին »

Սորոսը Հայաստանում միջնորդի դեր է խաղում Ալիևի համար

Սորոսը Հայաստանում միջնորդի դեր է խաղում Ալիևի համար…. Ջորջ Սորոսն արդեն տասնյակ տարիներ է, ինչ մտերիմ է Ալիևների ընտանիքի հետ, և Ալիևին այնքան հաճախ է հանդիպում, որ միայն պաշտոնական հանդիպումներից տասնյակ լուսանկարներ կարելի է գտնել համացանցում: Սորոսի հիմնական առանցքը գերլիբերալ հասարակության ձևավորումն է, որտեղ միասեռականներն ազատ կխոսեն իրենց սեռական կյանքի առանձնահատկություններից, որտեղ կբարոյազրկվի և ի… Կարդալ ավելին »

Շիրակի մարզում.17-ամյա պարուհին դիմել է ոստիկանություն և հայտնել. հանդերձարանում իր կամքին հակառակ, պարային զուգընկերը սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, ինչի արդյունքում ինքը հղիացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 2-ին տեղի ոստիկանություն դիմած քաղաքացու դիմումի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 17-ամյա Ալլա Չ.-ն դիմել է ոստիկանություն և հայտնել, որ այս տարվա փետրվարին իրենց քաղաքում գործող պարային համույթի հանդերձարանում իր պարային զուգընկեր Էդգար Ս.-ն իր կամքին հակառակ հանդերձարանում սեռական հարաբերություն է ունեցել իր… Կարդալ ավելին »

Քաղավիացիայի ծառայության նախագահ Տաթևիկ Ռևազյանը լատինատառ է հայերեն նամակները գրել. «Իրատես»

«Հայերենի իմացությամբ տոգորված իշխանությունները, ըստ երևույթին, մոռացել են քաղաքացիական ավիացիայի պետական ծառայության նախագահ Տաթևիկ Ռևազյանի մասին, որը պաշտոնին նոր նշանակված ժամանակ հայոց լեզվին ընդհանրապես չէր տիրապետում ՝ ո՛չ կարդում էր, ո՛չ գրում: «Քաղավիացիայի ներքին փաստաթղթաշրջանառությունը սկզբում միայն անգլերենով էր անում, ու ակնկալում, որ ծառայության աշխատակիցներն այս կամ այն գրությանն անգլերենով պետք է պատասխանեն: Բայց երբ… Կարդալ ավելին »

Գնաճ. ալյու­րը թանկացել է 4, հացը՝ 1.3 տոկոսով․«Ժողովուրդ».

«Այս տարվա մարտ ամսվա ընթաց­քում, պաշտոնական տվյալներով՝ ալյու­րի գինը բարձրացել է 4, հացինը՝ 1.3 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը տե­ղեկացավ, որ այս տարվա մարտին, փետրվարի համեմատ, Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 0.1 տոկոս գնաճ: Այն հիմնականում պայմանավորվել է ոչ պարենային ապ­րանքների 0.6 տոկոս գնաճով: Փոխարենը նույն ժամանակահատվածում էժա­նացել է մսամթերքն ու ոչ ալկոհոլա­յին խմիչքը: Մսամթերքի շուկայում ար­ձանագրված… Կարդալ ավելին »