Daily Archives: 01.04.2019

Դաժանությամբ սպանություն Երևանում

shamshyan.com-ի տեղեկություններով,այսօր՝ապրիլի 1-ին, ժամը 20:00-ի սահմաններում դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտա 1-ին շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու… Կարդալ ավելին »

Թուրքիայի տեսչական խումբը ստուգումներ է անելու Հայաստանում

Ապրիլի 1-4-ը Թուրքիայի Հանրապետության բազմազգ տեսչական խումբը 2011թ. Վիեննայի փաստաթղթի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքում կիրականացնի «Նշված շրջանի» տեսչություն: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։  

Թեհմինա Վարդանյանն առաջարկում է անվանափոխել Մովսես Խորենացու, Գրիգոր Լուսավորչի փողոցները և Մաշտոցի պողոտան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն առաջարկում է անվանափոխել Կենտրոն վարչական շրջանի երկու փողոցների՝ Մովսես Խորենացու և Գրիգոր Լուսավորչի, ինչպես նաև Մաշտոցի պողոտայի անունները: Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Հարգելի համաքաղաքացիներ,այսօր շրջանառության մեջ դրեցի 3 նախագիծ, որոնցով առաջարկում եմ անվանափոխել Կենտրոն վարչական շրջանի երկու փողոցների՝ Մովսես Խորենացու և Գրիգոր Լուսավորչի,… Կարդալ ավելին »

Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակվեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի մասին

Մոսկվայի ժամանակով 15։00-ին Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակվեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունը։ Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է․ «Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է  մարտի 29-ին Վիեննայում՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի հետ ունեցած հանդիպման արդյունքները՝ կապված լեռնային ղարաբաղյան պրոբլեմատիկայի հետ եւ երախտագիտություն է հայտնել ռուսական կողմին՝ բանակցային գործընթացում ունեցած ծանրակշիռ դերակատարության… Կարդալ ավելին »

Եթե Ադրբեջանը կրկին գնա սադրանքի, լինելու է այն, ինչ Դավիթ Տոնոյանը հայտարարեց․ պաշտպանության փոխնախարարի պատասխանն Ադրբեջանի ԱԳՆ-ին.tert.am

Պարզաբանումը հետևյալն է՝  եթե վիճակը թեժանա, Ադրբեջանը կրկին գնա սադրանքի ճանապարհով, ապա լինելու է այն, ինչ պարոն նախարարը հայտարարել է։ Tert.am-ի հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության այն մեկնաբանությանը, թե Ադրբեջանը պարզաբանումներ է ակնկալում ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի այն հայտարարությանառնչությամբ, որտեղ ասել է, թե «տարածքներ խաղաղության… Կարդալ ավելին »

Բյուջեն դրել խզարում եք. Սամվել Բաղդասարյան

Բյուջեն դրել խզարում եք: Չէի գրի, բայց չափը անցնել չի կարելի: Ի°նչ եք արել, կամ ի°նչ եք անում, որ մի հատ էլ, նման շքեղություն եք թույլ տալիս: Երբ ձեզ պետական տոնական ծրագիր անցկացնելու առաջարկով են դիմում, պատասխանում եք` երկիրը հնարավորություն չունի: Փաստորեն խաբում ե°ք: Ափսոսա մեր երկիրը, մի արեք այդպես…   Գրում է Սամվել Բաղդասարյանն… Կարդալ ավելին »