Քոչարյանը Փաշինյանին անվանել է «սպառնալիք օրենքի գերակայությանը»

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Ինչո՞ւ է Հայաստանի վարչապետը սպառնալիք օրենքի գերակայությանը» վերնագրով հոդված է հրապարակել Euractiv.com կայքում:

Կայքը նշում է, որ Հայաստանի նախկին նախագահը «այս հոդվածն ուղարկել է բանտից»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ծավալուն հոդվածում Ռոբերտ Քոչարյանը գրում է, որ անօրինական կերպով շարունակում է կալանված մնալ:

«Ես շարունակում եմ ապօրինաբար բանտում պահվել, քանի որ ընդդիմադիր քաղաքական գործիչ եմ, որը քննադատում է Նիկոլ Փաշինյանի անսահման պոպուլիզմը»,-գրում է նախկին նախագահը:

Հոդվածում Ռոբերտ Քոչարյանը հիշեցնում է, որ 2008թ. մարտի 1-ից դեպքերից հետո Նիկոլ Փաշինյանը դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Կոչ եմ անում Եվրոպայի խորհրդի և Եվրամիության ղեկավարներին միանալ ինձ և Հայաստանի իշխանություններից պահանջել լիարժեք պահպանել մարդու իրավունքների միջազգային ստանդարտները, ներառյալ արդար դատավարությունը և պաշտպանությունը խտրականությունից»,-գրում է նախկին նախագահը:

Աղբյուրը՝ Մեդիամաքս

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով