«Քաղաքացու որոշում» կուսակցությունը առաջարկում է քրեական գործ հարուցել Ծառուկյանի դեմ

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը հաղորդագրություն է ուղարկել լրատվամիջոցներին այն մասին, որ կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին․ «Սույն թվականի ապրիլի 19-ին «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացուներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ նիստերի դահլիճում և դրանից դուրս լրագրողների հետ շփումներում հնչեցրած հայտարարությունների հետ կապված քրեական հետապնդում հարուցելու և պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսելու հարցով՝ հաշվի առնելով պատգամավորի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը»։

Խոսքը Գագիկ Ծառուկյանի մասին է՝ կից գրություններում ՔՈ-ն ներկայացրել է հատվածներ Ծառուկյանի հարցազրույցներից, որտեղ խոսում է իր բիզնեսի մասին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով