Քաղաքացիներն ահազանգել են ՍԱՏՄ՝ հայտնելով, որ հայտնվել է «Իգիթ» ՍՊԸ-ի կողմից արտադրված կրկնապիտակով կարագ արտադրատեսակ

Վերջին շրջանում մի շարք քաղաքացիներ ահազանգում են, որ իրացման ցանցերում հայտնվել է «Իգիթ» ՍՊԸ-ի կողմից արտադրված կրկնապիտակով կարագ արտադրատեսակ, որի բնօրինակ պիտակի վրա փակցված է սերուցքաբուսային յուղածո մակնշումը:

Այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նման մեկ օրինակ քաղաքացին ներկայացրել է ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին:

Հաշվի առնելով վերոգրյալը, ՍԱՏՄ մասնագետների կողմից ձեռնարկվել են համապատասխան վերահսկողական գործողություններ, ինչի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

tert.am

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով