Փարիզի Աստվածամոր տաճարից հաջողվել է դուրս բերել Քրիստոսի փշապսակը

Կրակի մեջ գտնվող Փարիզի Աստվածամոր տաճարից հաջողվել է փրկել մասունքների մի մասն, այդ թվում` Քրիստոսի փշապսակը: Այդ մասին հայտնել է ֆրանսիացի հոգևորական Պատրիկ Շովեն, հաղորդում է РИА Новости-ն:

«Մենք փրկել ենք Քրիստոսի փշապսակը և Լյուդովիկոսի թիկնոցը: Մեզ հաջողվել է կրակի ճիրաններից ազատել նաև մի քանի նկար, բայց, ինչպես հասկանում եք, մեծ նկարները դժվար էր հանել», – նշել է նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրա խոսքով` հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր չկան, սակայն հուշարձանը զգալի վնասներ է կրել: Վնասի գնահատումը կիրականացվի երեքշաբթի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով