Փաշինյանի երկակի ստանդարտները ուժայինների հարցում.Վահան Բաբայան

Փաշինյանի երկակի ստանդարտները ուժայինների հարցում:

Իշխանական պատգամավորները այսօր ԱԺ-ում ասում են,որ ոստիկանությանը նախարարության կարգավիճակ չեն ցանկանում տալ,չնայած նրան ,որ ժամանակին սուպերվարչապետական համակարգի դեմ թիվ մեկ խոսողը իրենց առաջնորդն էր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պատկերացնում՞ եք նախկին իշխանության օրոք Փաշինյանի թիմը դեմ լիներ ոստիկանապետի և ԱԱԾ պետի խորհրդարանին հաշվետու լինելուն:Նրանք նույնիսկ պատրաստ են գովաբանել Սահմանադրությունը միայն թե սուպերվարչապետական լծակները մնան ուժի մեջ:

Նրանք նաև հղումներ են անում միջազգային փորձին:Նման հղումներ անելուց առաջ պետք է գոնե իմանալ,որ աշխարհի մի շարք հզոր,զարգացած և ժողովրդավարական երկրներում առկա են ներքին գործերի նախարարություններ:

Պատկերացնում ՞եք Ֆրանսիան,Գերմանիան կամ Իտալիան նույնպես ունեն ՆԳՆ -ներ և համարվում են դեմոկրատ երկրներ:ՆԳՆ-ներ ունեն նույնիսկ ԱՄԷ ,Իրանը,Վրաստանը,ավելին Եվրասիական Միության բոլոր երկրները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի՞նչ միջազգային փորձեք օրինակ բերում ,երևի միայն դուք գիտեք: Կամ ուզում եք ասել,որ Իտալիայում կամ Ֆրանսիայում ուժային կառույցները ծառայում՞ են ոչ թե պետությանը ,այլ ծառայում են քաղաքական թիմերին:

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ՝ Վահան Բաբայան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով