Փաշինյանը ներողություն է խնդրել օլիգարխից ու հանդիպել Լյովա Մնացականյանի հետ.«Հրապարակ»

«Հրապարակը» գրում է

Նիկոլ Փաշինյանի՝ ասֆալտին փռելու-պատերին ծեփելու լեքսիկոնին ծանոթ հանրությունը չի կարող պատկերացնել, թե երբեմն ինչքան փափուկ կարող է լինել նա, երբ դրա կարիքը կա։ Մեզ պատմեցին, որ անգամ այն մարդկանց հանդեպ, ում հրապարակավ վիրավորել է, «ծեփել պատին», մասնավոր հանդիպումների ժամանակ անչափ հարգալից է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ընդ որում, այդ հանդիպումները հաճախ հենց ինքն է նախաձեռնում։ Այդ սկզբունքով նա իր մոտ է հրավիրել օլիգարխներից մեկին, ում հրապարակավ վիրավորել էր, եւ ներողություն խնդրել կոպիտ բառերի համար, հույս հայտնել, որ նա կշարունակի իր գործունեությունը նույն ձեւով, ինչպես գործել է նախկին իշխանությունների օրոք։

Նույն սկզբունքով իր մոտ է հրավիրել Արցախի բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանին, ում հենց իր հրահանգով ազատեցին աշխատանքից, եւ փորձել է շահել նրա բարեկամությունը։ Մնացականյանը մեծ դժվարությամբ է համաձայնել Ղարաբաղից գալ Հայաստան եւ հանդիպել վարչապետի հետ։ Հանդիպման ժամանակ Փաշինյանը փորձել է բացատրել իր որոշման տրամաբանությունը եւ հարաբերություններ հաստատել։ Մենք կապվեցինք Լեւոն Մնացականյանի հետ։ Նա, լսելով մեր հարցը, մի փոքր մտածեց եւ ասաց․ «Դա Ձեր գործը չի»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով