Վարչապետի նշած հանցագործը «Զապ» մականունով օրենքով գող Անդրանիկ Սողոյանն է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀՀ քաղաքացիներից մեկին օտարերկրյա պետությունը հանցագործության մեջ է մեղադրում, բայց ՀՀ օրենսդրության բերումով չենք կարող նրան արտահանձնել։ 24News-ի տեղեկություններով՝ խոսքը վերաբերում է «Զապ» մականունով օրենքով գող Անդրանիկ Սողոյանին, որի նկատմամբ հետախուզում է հայտարարել Չեխիան։

«Ակնհայտ հանցագործ է, ինքն էլ է ասում, որ հանցագործ է, բոլորն են ասում, ոչ մեկի համար գաղտնիք չի, բայց չենք կարողանում այդ հարցը լուծել: Ոնց որ Չեխիան հիմա մեզ մեղադրի, որ իրենց անվտանգության համար սպառնալի՞ք ենք ստեղծում»,-ասել է Փաշինյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով