Վարչապետի բոբիկությունը Արցախյան հարցում, Հայաստանին կարող է բազմաթիվ խնդիրների առջև կանգնեցնել.Գևորգ Գևորգյան

Քիչ առաջ, Սիվիլնեթին տված հարցազրույցում, Փաշինյանը մի քանի անգամ նշեց, որ Հայաստանը հակամարտող կողմ է:

Վարչապետի բոբիկությունը Արցախյան հարցում, Հայաստանին կարող է բազմաթիվ խնդիրների առջև կանգնեցնել: Երկիրը միանձնյա կառավարողը տեղյակ չէ, որ Հայաստանը ոչ թե հակամարտող կողմ է, այլ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը: Արցախի ժողովուրդը ինքնորոշվել է, իրեն հռչակելով անկախ Հանրապետություն և այդ ինքնորոշման իրավունքի դեմ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքական և ռազմական ոտնձգություները պետք է դատապարտվեն և կանխվեն, որպեսզի ոչ միայն Արցախում և Հայաստանում, այլև ամբողջ տարածաշրջանում հաստատվի կայուն խաղաղություն և անվտանգություն: Այս համատեքստից դուրս է Հայաստանը որպես հակամարտության կողմ դիտարկելը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նորից եմ կրկնում.
Հայաստանը Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորն է:

Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով